ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրական պատերազմն ընթանում է մի քանի ճակատներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական իրողությունների լրատվական ահռելի հոսքի մեջ հայ վերլուծաբանների աչքից առանձնապես վրիպեց երկու կարևորագույն նորություն։ Դրանցից առաջինը` Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի աջակցության խոսքն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և հիացմունքը ուկրաինացի ժողովրդի տոկունությունից, և երկրորդը՝ ամերիկյան պատվիրակության ուղևորությունը Վենեսուելա։

Ըստ էության, այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում և դրա շուրջ Ռուսաստանի հետ, ավելի շատ նմանվում է ոչ թե լոկալ պատերազմի, այլ համաշխարհային տնտեսական պատերազմի։ Արևմուտքը ցանկանում է պարզապես ծնկի բերել Ռուսաստանին և վերածել սեփական ռեսուրսային հաբի, իսկ Ռուսաստանը, գիտակցելով այդ ամենը, գլխապատառ մտել է մի արկածախնդրության մեջ, որից դուրս կարող է գալ լավագույն դեպքում ծանրագույն կորուստներով։

Վիեննայում այս օրերին շարունակվում են բանակցությունները վեցյակի և Իրանի միջև։ Իրանական իշխանությունները թեև իրենց սովորական սպառնալիքների տոնով հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պարտավոր են իրենց հետ պայմանավորվածության հանգել, ըստ էության, միջազգային լրատվամիջոցների տեղեկություններից ակնհայտ է, որ լուրջ աշխատանք է իրականացվում իրանական թնջուկը լուծելու և Իրանին որպես դաշնակից Արևմուտքի կողմը քաշելու առումով։ Այս առումով Ահմադինեջադի զորակցության խոսքը չափազանց ուշագրավ էր։ Դա կարող էին անել նույնիսկ Իրանի գործող իշխանությունները, սակայն առայժմ փորձում են անել նախկին նախագահի՝ բավականին ազդեցիկ քաղաքական գործչի և Իրանում մեծ հեղինակություն վայելող Ահմադինեջադի միջոցով։

Թե՛ Իրանը, թե՛ Վենեսուելան նավթի ահռելի պաշարներ ունեն, և տասնամյակներ շարունակ այդ երկրներից գրեթե նավթ չի արտահանվել, տնտեսական ծանրագույն պայմաններում պահելով այդ երկրներին, նրանց ժողովուրդներին, ինչպես նաև հնարավորություն տալով այլ երկրներին` վաճառելու իրենց նավթը։ Այդ պատճառով է, որ այսօր նավթի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի, իսկ Ռուսաստանի հումքի վրա հիմնված տնտեսության հիմնական արտահանման ճյուղը նավթն ու գազն են։

Վենեսուելայի և Իրանի նավթի արտահանումը սկսելու դեպքում, Արևմուտքը ոչ միայն կտրուկ կնվազեցնի նավթի համաշխարհային գները, այլև լուրջ հարված կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը, ինչն էլ, ըստ էության, տեսնում ենք այս օրերին։ Եվ հիմնական իրադարձությունները ընթանում են ոչ թե էկրանային պատերազմի տեսքով, այլ ամբողջ աշխարհում տնտեսական սանկցիաների, քաղաքական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների միջոցով։ Իհարկե, շատերը արդարացիորեն հարց կտան, թե ինչո՞ւ է Արևմուտքը այս կերպ փորձում պայքարել Ռուսաստանի դեմ։ Այս պայքարն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլ օրեցօր թափ հավաքող Չինաստանի դեմ, և Ուկրաինայում կատարվողը կարելի է համարել գովազդային արշավ կամ փորձարկում, թե մոտ ապագայում ինչ են փորձելու իրականացնել Չինաստանի դեմ։ 

Սամվել Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular