ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում որսորդներն ամփոփում են սեզոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանի որսորդները փակել են որսի սեզոնը: Երկրում նրանց համար հատուկ հողեր են հատկացվել, սակայն ոմանք խախտում են օրենքը և որսում Կարմիր գրքի կենդանիներին։ Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է, որ նման որսը կարող է հանգեցնել բանտի։

Արմեն Համբարձումյանը որդուն միշտ որսի է տանում: Դա օգնում է փոխանցել փորձը, զարգացնում է տոկունությունը և վարքի մշակույթը: Նրանք գնում են միայն հաստատված հողատարածքներ և որսում են միայն այդ ժամանակահատվածում թույլատրված որսը։

«Հիմա բադ ենք որսում, մի հատ խփելկ ենք։ Կարելի է նաև եղեգնալոր գտնել: Այդ բոլոր տեսակները սահմանափակ են: Մեր լիցենզիայում նշած է, թե ինչ տեսակի և քանի թռչյուն կարելի է որսալ: Դա կախված է նաև սեզոնից: Բայց որսը գնալով պակասում է»,- ասել է որսորդ Արմեն Համբարձումյանը։

Այս տարի որսորդներին թույլատրվել է վայրի խոզերի վրա կրակել շնագայլի 15 պոչերի դիմաց։ Կարելի է խփել անսահման թվով գայլեր և ագռավներ: Ճիշտ է, տղամարդիկ որսի կարող են գնալ միայն հինգշաբթիից կիրակի, ինչպես նաև տոն օրերին։ Յուրաքանչյուր տեսակ պահանջում է առանձին լիցենզիա:

Բացի դա Հայաստանում կա մոտ 40 արգելոց, որոնցում որսը խստիվ արգելված է։ Այնտեղ ամեն օր վայրի կենդանիները հայտնվում են տեղադրված տեսախցիկների օբյեկտիվներում։ Մասնագետների համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկրի Կարմիր գրքում գրանցված գիշատիչները։ Վերջերս տեսագրվել է գորշ արջ և հայտնի հովազ Նեոն։ Դրանք անհետացման եզրին են և գտնվում են կառավարության և Հայաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հատուկ հսկողության ներքո։ «Կարմիր գրքի սպանված յուրաքանչյուր կենդանու համար տուգանք կա։ Գումարը կարող է հասնել մինչև 6 հազար դոլարի։ Որոշ դեպքերում հարուցվում են քրեական գործեր, անգամ անձը կարող է մի քանի ամսով ազատազրկվել»,- պարզաբանել է Շրջակա միջավայրի նախարարության կենսապաշարների վարչության պետ Սևակ Բալոյանը։

Հանրապետությունում կա 17500 կենդանատեսակ, որոնցից 308-ը գրանցված է Կարմիր գրքում։ Նրանց լիակատար անհետացումից պաշտպանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը հատուկ բջջային հավելված է մշակել։ «Երբ այն բացում եք, մեր առջև հայտնվում է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը թվանշաններով։ Կենդանիների այս թաթերը մեզ ցույց են տալիս կենդանու մոտավոր ապրելավայրը և նրա նկարագրությունը: Ահա և ամբողջ տեղեկատվությունը Կարմիր գրքից, իսկ այս կանաչ տերևները հազվագյուտ բույսերն են»,- ասել է Շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության քաղաքականության և հատուկ պահպանվող բնական տարածքների վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Հայաստանի վայրի բնությունը աշխարհի ամենաբազմազան բնություններից մեկն է։ Իր լանդշաֆտներով և գեղեցկությամբ փոքր հանրապետությունը կարող է մրցել Ամազոնի անտառների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular