ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշան Երիցյանը մեկնաբանում է` արդյո՞ք «Կյանքի խոսք»-ի անդամ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ը գրում է.

«Ես քրիստոնյա եմ: Բացարձակ կրոնական որևէ կազմակերպության հետ առնչություն չունեմ, այդ թվում` նաև «Կյանքի խոսք»-ի հետ: Առհասարակ, դեմ եմ բոլոր կրոնական կազմակերպություններին»,- Asekose.am-ին ասաց մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը` արձագանքելով համացանցում տեղ գտած հրապարակումներից մեկին, ըստ որի` ինքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ է:

Մեզ հետ զրույցում Շուշանը դժվարացավ բացատրել, թե ինչով է պայմանավորված իր` այդ ցուցակում ընդգրկված լինելու փաստը:

«Չգիտեմ, թե ով է այս տեղեկությունը տարածել: Ինձ համար սա ուղղակի ծիծաղելի է, առհասարակ, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Գաղափար չունեմ  և նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչու են ինձ ներառել այդ ցուցակում»:

Հավելենք, որ ֆեյսբուքյան գրառման հեղինակը Արմինե Վարդեվանյանն է, ով մասնավորապես գրել էր հետևյալը. «Այս առումով հայ հայտնիների շրջանում ամենաթոփային ու պոպուլյար աղանդն, անշուշտ, «Կյանքի խոսքն» է, որի հովիվ Արթուր Սիմոնյանը մի քանի կոպեկի դիմաց գայթակղում է մեր կախյալ ու մշտապես ինչ-որ մեկի հաշվին գոյատևող մոլախոտ-աստղերին, փոխարենը՝ նրանց շնորհիվ պիառելով ու տարածելով իր աղանդը, այսինքն անելով մի աշխատանք, որի դիմաց ինքը միլիոններով է վարձատրվում: Ու ի՞նչ է դուրս գալիս. արևմուտքի էժան և անորակ մշակույթի շնորհիվ Արթուր Սիմոնյանը մեր երիտասարդությանը դարձնում է պարող, երգող, ծաղրող, ինքնասիրահարված ու հղփացած այնպիսի էակներ, որոնք հանուն փառքի ու փողի պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել: Նմաններին պետք է իզալացնել, այլ ոչ թե մեծարել ու նորանոր դերեր տալ, հարգելի՛ հեռուստաընկերություններ ու պրոդյուսերներ, որովհետև օգտագործելով ձեր եթերաժամանակը, նրանք «Կյանքի խոսքի» պրոպագանդա են տանում հենց ձեր երեխաների հետ՝ ընդ որում հենց ձեր փողերի հաշվին: Եվ ցավալին այն է, որ այդ աղանդի ցուցակներում տարեցտարի միայն ավելանում են նոր անուններ:

Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ՝ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր ոչխարները՝

Շուշան Երիցյան

Անի Զախարյան

Ստյոպա Սաֆարյան

Հովհաննես Ազոյան

Վլադիմիր Արզումանյան

Նուարդ Մինասյան

Գոռ Բարսեղյան

Վարսա

Հռագ

Շարունակելի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular