ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ուկրաինացի գործընկերները ժամկետ չեն ասում, բայց մենք պատրաստ էինք դեռ երեկ անցկացնել բանակցությունների երրորդ փուլը. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,- ասել է Լավրովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարի հետ կապված իրադրությունը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը:

«Թվում է՝ բոլորը հետաքրքրված են հնարավորինս արագ հասնելու համաձայնության իրադրության կարգավորման շուրջ: Սակայն մյուս կողմից, թվում է՝ ամենաշահագրգիռ կողմը՝ ուկրաինականը, մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»,- ասել է ԱԳ նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular