Ուկրաինականա կողմը ռուս ռազմագերիների ցուցակ է հրապարակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինականա կողմը հրապարակել ռուս ռազմագերիների ցուցակը: Այս մասին Украинская правда-ին հայտնել են զինդատախազությունից։
Գերեվարվածների նախնական ցուցակը կազմված է 116 հոգուց։ Նրանց մեծամասնությունը 20-ից 30 տարեկան է։
Ցուցակը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։