ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը լավ հաշվարկ է արել, թե ինչպես անի, որ իրավական գործընթացներն իրեն այդքան էլ չդիպչեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրները, համաշխարհային հանրությունն ագրեսոր են որակել Ռուսաստանին։ Մենք տեսնում ենք, որ այսօր նաև կոշտ տնտեսական պատժամիջոցների միջոցով են փորձում կանգնեցնել Ռուսաստանի գործողությունները։

Այս թեմայի մասին զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Հարցին, թե Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ լծակներ կան՝ զսպելու ագրեսիան ու ագրեսորին, և որքանո՞վ է պաշտպանված ագրեսիայի ենթարկված երկիրը` մասնագետն ասաց. « Եթե վերցնենք ագրեսիան կամ ագրեսիայի ակտը, իրավական փաստաթղթերում դա մեծամասամբ որպես ինքնուրույն կատեգորիա չեն նշում։ Բայց կան բազմաթիվ այլ կատեգորիաներ, որոնք նույնպես միջազգային պատասխանատվության են ենթարկում պետություններին՝ դրանք պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ կատարվող հանցագործություններն են և ցեղասպանությունը, որոնք նույնպես կատարվում են ագրեսիայի արդյունքում։ Ագրեսիայի ակտի վերաբերյալ չկա Ռուսաստանի նկատմամբ կիրառվող իրավական հիմք, որովհետև Ռուսաստանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Հենց այդ բացից էլ ըստ էության օգտվում է Ռուսաստանը։

Ընդհանրապես Ռուսաստանը լավ հաշվարկ է արել, թե ինչպես անի, որ իրավական գործընթացներն իրեն այդքան էլ չդիպչեն։ Բայց բոլոր դեպքերում Միջազգային քրեական դատարանն սկսել է հետաքննություն, ոչ թե ագրեսիայի ակտի հիմքով, այլ պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հիմքով՝ կապված այս ռմբակոծությունների հետ։ Այնտեղ կան նաև մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, խոշտանգումներ, սպանություններ, անահամաչափ ուժի կիրառում, հումանիտար իրավունքի խախտում։ Սրանք բոլորը հանգեցնում են պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության, որը դրսևորվում է հենց ագրեսիայի ակտի եղանակով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular