ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն է խրախուսում ներկուսակցական պառակտվածությունը ՔՊ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկուսակցական խնդիրներ, խմբավորումներ և վիճաբանություններ լինում են գրեթե բոլոր կուսակցություններում, հատկապես Հայաստանում ցանկացած իշխող ուժ հաճախ բաժանվում է տարբեր խմբավորումների, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է սեփական շահերն ու նպատակները, և դրանք հակադրվում են մյուս խմբավորման շահերին։ Սակայն այն ինչ կատարվում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, վեր է ցանկացած տրամաբանությունից։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խրախուսում տարբեր խմբավորումների ստեղծումը, ներկուսակցական սկանդալները, միմյանց նկատմամբ հաշվեհարդարները և դրա համար Փաշինյանը օգտագործում է ոչ թե հրապարակային մեթոդներն ու քաղաքական խոսքը, այլ փակ «չաթերը»։

2018թ.-ի իշխանափոխությունից հետո Քաղաքացիական պայմանագիրը մի քանի ներքին «չաթ» ուներ, տարբեր քանակությամբ անդամներով, որտեղ քննարկում էին կուսակցության կարևորագույն խնդիրները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ ներկայումս այդպիսի մի քանի «չաթեր» են գործում, որոնցից ամենակարևորները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանն է։ Ընդ որում հենց այստեղ սովորաբար առցանց ռեժիմով և տեսակապի միջոցով քննարկում են կարևորագույն խնդիրները, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր խմբակցության «չաթը», որտեղ էլ գործադիրը կամ Ազգային ժողովի ղեկավարությունը հանձնարարություններ են տալիս պատգամավորներին։

Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես, իր իշխանության օրոք, թե՛ իր իշխանության, թե՛ նույնիսկ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր լինելու ընթացքում, մշտապես օգտագործել է «բաժանիր, որ տիրես» մարտավարությունը։ Չկարողանալով բաժանել ընդդիմադիր ուժերին՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ սեփական իշխանությունը պահպանելու լավագույն մեթոդը սեփական կուսակցության մեջ համախմբվածություն և գաղափարների համադրում թույլ չտալն է։ Այդ նպատակով նա ինքն է խրախուսել, որպեսզի մի քանի խմբավորումներ ստեղծվեն՝ այսպես կոչված հեղափոխությունից անմիջապես հետո։ Իհարկե, դրան նպաստեց այն հանգամանքը, որ քաղաքական անդամների մեծ մասը չէր ճանաչում մեկը մյուսին և իրար հետ շփվելուց ունեին անձնական «դիսկոմֆորտ» նաև անվստահություն։

Ըստ էության, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Փաշինյանն ինքը մնացել է հին քպ-ականների հույսին, որոնց առավել շատ է վստահում քան նոր կուսակիցներին։ Այդուհանդերձ նոր կուսակիցներին էլ օգտագործում է «հներին» կաշկանդելու, նրանց ախորժակը զսպելու հարցերում։ Օրեր առաջ Ազգային ժողովում Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամներից մեկի՝ շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանի, և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը հենց սրա արտահայտությունն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագրում» հրաշալի հասկացել են այս մարտավարությունը և այժմ փորձում են առավել մեծացնել սեփական խմբավորումները, գիտակցում են, որ ինչ-որ պահի եթե Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի զիջի իշխանությունը, իրենք որոշակի ուժ ներկայացնեն իրենցից, մեկը մյուսի նկատմամբ գերազանցություն ստանալու և իշխանությունը խլելու համար։ Մեր աղբյուրը հայտնեց, որ այդպիսի մի քանի խմբավորումներ են ստեղծվել, որոնք ղեկավարում են մի քանի հին քպ-ականներ և ևս մեկը, պայմանական ասած, տարեցների խումբը, ղեկավարում են Գուրգեն Արսենյանն ու Անդրանիկ Քոչարյանը։

Էդգար Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular