Ձայնի կորուստ. բժիշկները նախազգուշացնում են օմիկրոնի անսպասելի հետևանքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդիկ երբեմն լիովին կորցնում են ձայնը։ Այսպիսի ոչ բնորոշ հետեւանքի մասին «Газете.Ru»-ին տեղեկացրել է թերապևտ, սրտաբան, օնկոլոգ Էլինա Արանովիչը (Ռուսաստան)։
Ձայնի հետ կապված խնդիրները կարող են ներառել ոչ միայն դրա կորուստը. որոշ պացիենտներ, մասնագետի խոսքով, սկսել են ավելի հաճախ դժգոհել ձայնի խռպոտումից և դողդողալուց։
Կորոնավիրուսով վարակումը հանգեցնում է ըմպանի, կոկորդի և շնչափողի բորբոքային պրոցեսների։
«Կլինիկական առումով այս պրոցեսը ընթանում է լարինգիտի, լարինգոտրախեիտի կամ ֆարինգիտի շրջանակներում։ Բուժումը պարտադիր նշանակում է բժիշկը՝ ելնելով պացիենտի զննման արդյունքներից և անհրաժեշտ լրացուցիչ զննումից»,- ասել է մասնագետը։
Իսկ մինչեւ բժշկի ընդունումը՝ օմիկրոնով վարակվածներին խորհուրդ է տրվում առատ տաք հեղուկ խմել, ինչպես նաև պահպանել ջերմաստիճանային ռեժիմը բնակարանում։