ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա վարձկաններ կան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կռվում է հենց նեոնացիստների դեմ, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Այն, որ մենք հատուկ պայքարում ենք նեոնացիստների դեմ, ցույց է տալիս հենց մարտական ​​գործողությունները։ Ազգայնական և նեոնացիստական ​​կազմավորումները, որոնց թվում կան օտարերկրյա վարձկաններ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից,  թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում` որպես կենդանի վահան»,- ասել է ռուսական պետության ղեկավարը։

Նրա տվյալներով` Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին։ «Նրանք նաև պատանդներ են վերցրել՝ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հազարավոր երիտասարդների, ուսանողների, ովքեր սովորում էին Ուկրաինայում»,- ասել է նա։

Ռուսական պետության ղեկավարը հիշեցրել է, թե ինչպես են ավելի քան 3000 Հնդկաստանի քաղաքացիների, հիմնականում ուսանողների, ավելի քան մեկ օր պահել Խարկովի երկաթուղային կայարանում, և նրանց մեծ մասը շարունակում է մնալ մինչ օրս, այդ թվում՝ ավելի քան 500 մարդ Սումի քաղաքում: «Նեոնացիստները կրակ են բացել նաեւ չինացի ուսանողների վրա, ովքեր փորձում էին լքել Խարկովը, նրանցից երկուսը վիրավորվել են»,- հավելել է Պուտինը։

Նրա խոսքով` օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին:

«Ես արդեն ասել եմ, որ կան բացարձակապես օբյեկտիվ տվյալներ, լուսանկարներ, թե ինչպես են նրանք (ազգայնականները,- նշում է ՏԱՍՍ-ը) ծանր զինտեխնիկա տեղակայում քաղաքների բնակելի թաղամասերում»,- նշել է նա։

ՌԴ նախագահի խոսքով`  «այդ տեխնիկան բնակելի տարածքներից, մանկապարտեզներից, հիվանդանոցներից հեռացնելու խոստումը կատարելու փոխարեն, ընդհակառակը, [ազգայնականները] լրացուցիչ տանկեր, հրետանի, ականանետեր են տեղափոխում այնտեղ»։

Նա Ուկրաինայում նեոնացիստների գործողությունները համեմատել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular