ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցությունների մանրամասները թաքցնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են հանրությունից թաքցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները։ Արատավոր այս վարքաբանությունն արդեն սովորական է դարձել արտաքին քաղաքականության բոլոր պատասխանատուների կողմից։ Երեկ էլ, Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երկար ճոռոմաբանել է հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ՝ բովանդակային որևէ հայտարարություն չանելով։ Միրզոյանը դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, որ օրեր առաջ կայացել էր Վիեննայում։

«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար կարող էր լինել առաջինը: Միևնույն ժամանակ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել երկրորդ հանդիպման համար: Երկրորդ հանդիպումն էր մի գործընթացի, որը պիտի լուծումներ տա հարյուրամյակների խնդիրներին»,- ասել է Միրզոյանը:

Այդուհանդերձ, Հայաստանը դեռ չի որոշել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հարցը։ Վիեննայի հանդիպումից առաջ նշվում էր, թե այն էական նշանակություն կունենա՝ որոշելու մասնակցո՞ւմ են ֆորումին, թե՞ ոչ։

«Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ աշխարհում սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում: Ըստ էության, նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձությունները և ժամկետներն այժմ բավականին երկար են»,- ասել է Միրզոյանն ու հավելել, թե մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի, երբ ֆորումի ժամկետները մոտ լինեն: Թերևս, Միրզոյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են խուսափել դրա մասնակցությունից, և այժմ պատրվակներ են փնտրում Անթալիա չգնալու համար։

Լևոն Թադևոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular