ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր ենք ստանում. Ուկրաինա է պատրաստվում մեկնել 16 000 օտարերկրյա կամավոր. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին տեսաուղերձում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում  թշնամին հաջողություն չունի:

«Նրանք ճնշված են և դատապարտված... Կիև, Չեռնիգով, Սումի, Նիկոլաև. Օդեսա. Նրանք ուզում են կործանել մեր Օդեսան, բայց կտեսնեն միայն Սև ծովի հատակը»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular