ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում «Հայփոստ»-ի ինկասացիայի մեքենայից գողացել է կենսաթոշակների համար նախատեսված 7 մլն դրամով պարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացի Համլետ Մ-ից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ 01» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից կենսաթոշակառուների համար նախատեսված գումարով պարկը անհետացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյանի «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցորդ Գևորգ Հովհաննիսյանը նկատել է, որ նշված ընկերությանը պատկանող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի սրահից իրեն անհայտ պայմաններում բացակայում է թվով 1 հատ ինկասացիոն գումարով լի պարկ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարկում եղել է մոտ 7 մլն դրամ գումար։ Կոտայքի մարզի ոստիկանները, Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված 7 մլն դրամով պարկը Աբովյան քաղաքի Արզնի խճուղու «Օրիգինալ» սուպերմարկետի դիմացի հատվածում նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Նարեկ Հարությունյանը, օգտվելով Գ. Հովհաննիսյանի՝ ժամանակավոր բացակայությունից, գողացել է և տեղափոխել նախապես իր կողմից նշված վայրում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Ն. Հարությունյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանն ու Ն. Հարությունյանը աշխատում են «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-ուղեկցորդներ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular