ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե տնօրենն է ընտրում, կոռուպցիոն ռիսկերը մեծանում են. նախարարը՝ ուսուցիչների մրցույթի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կրթության եւ գիտության նախարարությունն այժմ մտածում է՝ ինչպես լուծել մանկավարժների աշխատանքի ընդունելու մրցույթի կարգը, որի համաձայն անցումային շեմը հաղթահարած մասնագետներից մեկին ընտրում է դպրոցի տնօրենը՝ իր իսկ ցանկությամբ: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում չի մշակվել որեւէ չափորոշիչ, որով տնօրենը կկարողանար ընտրություն կատարել մասնագետների միջեւ: Ըստ երեւույթին, ամեն ինչ թողնված է ուսուցիչների խղճին:

«Անցկացվում է մրցույթ, անցնում է 3 մասնագետ. նրանցից մեկը ստացել է 100 միավոր, մյուսը՝ 80, մեկն ունի մագիստրոսի կոչում, մյուսը՝ բակալավրի: Այստեղ արդեն տնօրենն ինքն է որոշում՝ ում ընդունել: Չկա մի չափանիշ, թե ինչպես պետք է ընտրի, օրինակ, պետք է առավելություն ստանա մագիստրոսի կոչում ունեցողը, կամ առավելագույն միավոր ստացողը: Եթե տնօրենն է ընտրում, կոռուպցիոն ռիսկերն են մեծանում: Կարող է նաեւ այնպես լինել, որ անցումային շեմը հաղթահարած մասնագետներից մեկը նույն գյուղից է, մյուսը դրսից է եկել, բնականաբար առավելություն են տալիս իրենց համագյուղացուն՝ առանց հաշվի առնելու, որ օրինակ, մյուսը մագիստրոսի կոչում ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը պատմեց, որ վերջերս իրեն մի աղջիկ էր դիմել, որն արդեն 5 տարի է՝ հաղթարահում է մրցույթի անցումային շեմը, սակայն տնօրեններից եւ ոչ մեկն իրեն աշխատանքի չի ընդունում: Տավուշի մարզից մինչեւ Երեւան. բոլոր դպրոցներում անցկացվող պատմության ուսուցչի ազատ տեղի համար անցկացվող մրցույթներին մասնակցած աղջկան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունել:

«Մենք պետք է կանոնակարգենք այս խնդիրը: Թե ինչ լուծում կստանա հարցը, դեռեւս չեմ կարող ասել: Բաներ կան, որոնք տեսության մեջ լավ են, հենց օրինակ տնօրենների մրցույթը, բայց երբ 7-8 տարի տեսնում ես, որ օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր է եւ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը, ես անձնապես կողմնակից եմ, որ դա պարզեցվի կամ վերացվի»,- նշեց նախարարը:

Տնօրենների համար, ըստ Լեւոն Մկրտչյանի, իրենք արդեն ունեն չափորոշիչ՝ ինչպես բեռնաթափել բյուրոկրատական մրցույթի հետ կապված խնդիրը: Մանկավարժների համար անցկացվող մրցույթի համար նախարարությունը դեռ տարբերակներ է մտածում. «Կամ պետք է կանոնակարգել կարգերով, որ տնօրենին ազատություն չտրվի, որ ինքը չորոշի, թե ում աշխատանքի ընդունել, կամ վերացնել մրցույթի հասկացությունը: Մրցույթը լավ բան է առհասարակ, բայց եթե բացի ռիսկերից, որիշ ոչինչ չի ավելացնում, ուրեմն ավելի լավ է վերացնել, այդ վտանգից զերծ պահել: Երբեմն երբ ուզում ես լավ բան անել, հասարակությունը պատրաստ չի լինում եւ ստացվում է այլ պատկեր: Օգոստոսյան մեր խորհրդակցությունների ժամանակ մենք պետք է դեռ քննարկենք այս հարցը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular