ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պիլոսյան ագաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մարտական ​​տեսարանով ագաթ Պիլոսից» զարդը միկենյան մշակույթի հին հունական փորագրություն է: Այն հավանաբար ստեղծվել է ուշ Մինոյան Կրետեում մ.թ.ա. 15-րդ դարի կեսերին։ Ագաթի վրա պատկերված են ձեռնամարտող երկու մարտիկներ։ 

Պիլոսյան ագաթը հայտնաբերվել է 2017 թվականին Պիլոսում Նեստորի պալատի մոտ։ Այն առանձնանում է փորագրության բացառիկ տեխնիկական կատարելությամբ և համարվում է «գլիպտիկայի այն եզակի ստեղծագործությունը, որը մեզ է հասել Էգեյան բրոնզի դարից»։ Պիլոսյան ագաթը հայտնաբերվել է Շերոն Սթոքերի և Ջեք Դևիսի գլխավորած Ցինցինատիի համալսարանի հնագիտական ​​խմբի կողմից Պիլոսի մոտ գտնվող «Գրիֆոնով մարտիկի դամբարանում»։ Այն իրենից ներկայացնում է  3,6 սմ երկարությամբ ոսկե ծայրակալներով գծավոր ագաթից նշաձև մեդալիոն և, որը հայտնաբերվել է չորս ոսկյա մատանիների կողքին։ Այն հին կարծիքի պատճառով, որ միկենյան քաղաքակրթությունները գանձեր են արտահանել Մինոյան Կրետեից, ենթադրվել է, որ այդ փորագրությունը ստեղծվել է Կրետեում։ Այն փաստը, որ ագաթը հայտնաբերվել է մայրցամաքային Հունաստանում գտնվող միկենյան դամբարանում, հուշում է մինոյան և միկենյան քաղաքակրթությունների միջև մշակութային փոխանակումների մասին: Ագաթի վրա պատկերված է մարտիկ, ով, արդեն հաղթելով իր ոտքերի տակ փռված հակառակորդին, իր սուրն է մխրճում  երկրորդ վահանով հակառակորդի բաց պարանոցի մեջ՝ միևնույն ժամանակ բռնելով նրա սաղավարտի պոչը։

2016 թվականին Հունաստանի մշակույթի նախարարությունը այդ պեղումների արդյունքում հայտնաբերված Պիլոսյան ագաթը անվանել է մայրցամաքային Հունաստանում վերջին 65 տարվա ընթացքում արձանագրված ամենանշանակալի հայտնագործությունը։ Ագաթի փոքր չափերը (փորագրության որոշ մանրամասների չափը չի գերազանցում կես միլիմետրը) և մանրամասների բարդությունը հարցեր են առաջացնում հին հունական քաղաքակրթությունների կողմից նման առարկաներ ստեղծելու ունակության վերաբերյալ։ Որոշ հնագետներ կարծում են, որ նման մանրամասներ կարող են ստեղծվել միայն խոշորացույցի միջոցով, թեև Կրետե կղզում դրանցից և ոչ մեկը չի հայտնաբերվել։ Ջեք Դեյվիսը այդ արվեստի իրն անվանել է «անհասկանալի մանրանկարչություն» նշելով, որ նման մակարդակի դետալներով արվեստի գործեր հայտնաբերվում են հազար տարին մեկ անգամ։ Նա նաև հավելել է. «Կարծես թե մինոսցիները ունեցել են արվեստ, որի մասին ոչ ոք մինչև հիմա պատկերացում չունի։ Դա տպավորիչ գտածո է»: Հետազոտողները պնդում են, որ այդ հայտնագործությունը կասկածի տակ է դնում մինոսյան քաղաքակրթության գեղարվեստական ​​զարգացման նախկինում հաստատված գաղափարները: Ագաթի հետազոտողները պնդում են, որ այդ հայտնագործությունը պահանջում է տարածաշրջանում արվեստի էվոլյուցիայի ժամանակագրության վերանայում: Թեև Պիլոսյան ագաթը թվագրվում է որպես Էգեյան բրոնզի դարաշրջանին պատկանող, Դևիսը նշում է, որ անհայտ փորագրողի  վարպետության շնորհիվ ստեղծված նուրբ անատոմիական կառուցվածքը խոսում է այն մասին, որ դա ավելի շատ նման է դասական ժամանակաշրջանի արվեստին, որը զարգացել է մի ամբողջ հազարամյակ անց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular