ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նոտա է հղել Ռումինիայի ԱԳՆ-ին՝ կապված ՌԴ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիայի ԱԳՆ-ին՝ ՌԴ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառով։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարտի 2-ին Ռումինիայում ՌԴ դեսպան Վալերի Կուզմինի հայտարարությանը։

«Իհարկե, մենք բողոքել ենք Ռումինիայի իշխանություններին, համապատասխան նոտա ենք հղել Ռումինիայի ԱԳՆ, մեզ խնդրել են նրանց տրամադրել ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտման կոնկրետ դեպքեր և խոստացել են հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել։ Աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է նա։

Ռումինիայում տեղակայված մի շարք բանկեր հրաժարվում են ծառայություններ մատուցել ՌԴ քաղաքացիներին՝ նկատի ունենալով այն փաստը, որ նրանք ունեն ռուսական անձնագիր, ասել է Կուզմինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular