ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնբասում ռուսական հատուկ գործողությունը ցույց տվեց թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի անարդյունավետությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

riafan.ru–ն գրում է, որ Անկարան լուրջ արշավ է իրականացրել իր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերն աշխարհում հանրահռչակելու համար Սիրիայում և Լիբիայում դրանց օգտագործմամբ։ Բայց դրանք առանձնահատուկ հաջողություն են ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ժամանակ։ 

Այստեղ հարկ է նշել, որ, չնայած բուն պատերազմի ելքին, հայկական կողմի կորստների միակ պատճառը Բաքվին մատակարարվող թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառումը չի եղել։ Հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Երևանի ռազմական պարտությանը, եղել են Հայաստանի ղեկավարության անվճռականությունը, հրամանատարության կողմից դավաճանությունը և հակառակորդին թերագնահատելը։

Միևնույն ժամանակ, կարելի է նշել, որ, օրինակ, իսրայելական խոյահարող անօդաչուները շատ ավելի մեծ արդյունավետություն են ցուցաբերել։ Սակայն դրանք այնքան ակտիվ չեն գովազդվել, որքան թուրքական անօդաչու թռչող սարքերը։

Եվ Անկարայի խաղադրույքը աշխատել է: Պատերազմից հետո Թուրքիան սկսել է իր անօդաչու սարքերը մատակարարել Ուկրաինային, Լեհաստանին, Քաթարին, Թուրքմենստանին, Մարոկկոյին, Թունիսին և Ղրղզստանին։ Սակայն Դոնբասի պաշտպանության ռուսական օպերացիայի մեկնարկին թուրքական անօդաչու թռչող սարքերը գրեթե չեն դրսևորել իրենց։ Առաջին իսկ ժամերին չորս Բայրաքթար է վերացվել օդում, դրանց որոշակի քանակ (չճշտված) ոչնչացվել է գետնին։ Երկրորդ և երրորդ օրերին Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ևս չորս նման մեքենա։

Հարկ է նշել, որ այդ անօդաչու համալիրի մեկ արտահանման հավաքածուն (ներառյալ կառավարման կայանը և օպերատորների պատրաստման ծրագիրը) արժե մոտ 70 մլն դոլար։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի գրեթե ողջ մարտական ​​հզորության կորստի ֆոնին թուրքերի համար հարցեր են առաջացել։ Դրանց օգտագործման գովերգումների բացակայությունը գրեթե թաղում է Բայրաքթար TB2-ի «ամենազորության» փիառ արշավը: Այդ իսկ պատճառով Թուրքիան սկսել է նոր մատակարարումներ իրականացնել Ուկրաինա։ Մասնավորապես, թուրքական ռազմաօդային ուժերի A-400M ռազմատրանսպորտային ինքնաթիռները օրական երկուսից հինգ թռիչք են իրականացվում դեպի Ուկրաինա և Լեհաստան։ Շատ հավանական է, որ այդ ինքնաթիռները նոր անօդաչու սարքեր են տեղափոխում, ինչպես նաև թուրքամետ գրոհայիններ Սիրիայից։ Այսինքն Թուրքիան իր անօդաչու թռչող սարքերի հեղինակությունը պահպանելու համար ստիպված է Կիևին մատակարարել ինչպես նոր անօդաչու թռչող սարքեր (ի վերջո, հները չկան), այնպես էլ վարժեցված վարձկաններ։ Սակայն, հաշվի առնելով ռուս զինվորականների գործողությունների արդյունավետությունը, կարելի է ասել, որ Անկարան ստիպված կլինի բազմաթիվ անգամներ նման բեռներ ուղարկել Ուկրաինա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular