ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը՝ հնարավորություն նոր հարկատուներ ներգրավելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին, ռուսաստանյան բազմաթիվ ընկերություններ և ռուսաստանցիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան։ Պատերազմը, որքան էլ տարօրինակ հնչի, ոչ միայն մարտահրավեր ու սպառնալիք է, այլ նաև կարող է դառնալ հնարավորություն Հայաստանի համար։ Իհարկե, տնտեսական լուրջ խնդիրներ և ճնշումներ սպասվում է նաև Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ գործող իշխանությունները պարտավոր են անել հնարավոր բոլոր քայլերը ոչ միայն հարվածները մեղմելու, այլև նույնիսկ հնարավորության դեպքում լրացուցիչ շահույթ ստանալու համար։ Այս առումով բավական ուշագրավ դիրքորոշում են որդեգրել. Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ընկերություններին առաջարկում են փոխել իրենց տեղակայումը, վերագրանցվել Հայաստանում, որպեսզի կարողանան շփվել միջազգային հանրության հետ։

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանը, օրինակ՝ երեկ հայտարարել է, թե Ռուսաստանում տեղակայված բազմաթիվ ընկերություններ ցանկանում են գործունեությունը Հայաստանում շարունակել, իսկ մեկ տասնյակն արդեն Հայաստանում են։

«Մոտ մեկ տասնյակ ընկերություններ արդեն տեղափոխվել են, փաստացի, և մի քանի ընկերություններ էլ ճանապարհին են։ Ընդհանուր դիմել են բազմաթիվ ընկերություններ, կարելի է ասել հարյուրավոր»,- նշել է Վահրամ Քերոբյանը։

Տելեգրամյան ալիքներում նույնիսկ հատուկ խմբեր են բացվել, որտեղ իրավաբանական խորհրդակցություն են տալիս ռուս և բելառուս գործարարներին, թե ինչպես կարող են իրենց ընկերությունները տեղափոխել Հայաստան։ Տնտեսական առումով միգուցե այս քայլն արդարացված է, սակայն կա նաև դրա քաղաքական բաղադրիչը։ Ըստ էության թե՛ Բելառուսը, թե՛ Ռուսաստանը այս քայլը կարող են դիտարկել նաև որպես թշնամական գործողություն իրենց նկատմամբ։ Չէ՞ որ իրենք պատերազմի մեջ են, իսկ ՀԱՊԿ-ում իրենց քաղաքական դաշնակիցը զբաղված է հարկատուներին իր կողմը գրավելու գործողություններով։ Արդյո՞ք փաշինյանական վարչախումբը հաշվարկել է այս ամենի բոլոր հետևանքները, թե՝ ոչ, բարդ է ասել։

Արթուր Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular