ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարչախումբն ու «Շուշիի հռչակագիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները երեկ ձախողել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որով առաջարկվում է Ազգային ժողովում դատապարտել թուրք-ադրբեջանական հռչակագիրը՝ ընդունված անցած տարի Շուշիում։ Ակնհայտ հակահայկական բովանդակությամբ հռչակագիրը դարձել է փաշինյանական վարչախմբի աչքի փուշը։ Սակայն ամեն գնով իշխող խմբակցությունը փորձում է ընդդիմանալ դրա դատապարտման որևէ հնարավորության։ Ընդդիմությունը այդ կապակցությամբ օրեր առաջ նախաձեռնել էր արտահերթ նիստ, սակայն Փաշինյանի կուսակիցները հրաժարվել էին ներկայանալ։ Երեկ էլ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմությունը հարցը ներկայացրեց հերթական նստաշրջանում, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը հրաժարվի քննարկման դնել այս նախագիծը, ապա կստացվի սպասարկել թշնամու շահերը։

Ազգային ժողովի փոխնախագահներ Ռուբինյանն ու Արշակյանը, ի դեպ, սկսեցին բղավել, բուռն վիճաբանության մեջ մտան ընդդիմադիրների հետ, իրենց սովորական մարտավարության շրջանակներում սկսեցին մեղադրել ընդդիմությանը՝ թշնամու շահերը սպասարկելու մեջ։ Իսկ արդեն ընդմիջումից հետո, երբ հարցը դրվեց քվեարկության կողմ քվեարկեցին միայն 28 պատգամավորներ, բոլորն էլ ընդդիմությունից։ Իշխանությունից ներկա պատգամավորներից մեկը քվեարկեց դեմ, 57-ը՝ ձեռնպահ։ Ըստ էության, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու անդրադառնալ այդ հայտարարությանը։ Իսկ նման դեպքերում տակտիկան հետևյալն է. քվեարկել ոչ թե դեմ, այլ ձեռնպահ։ Միևնույն է ընդդիմության հայամետ նախաձեռնությունն այդ դեպքում ձախողվելու է։ Իսկ փաշինյանական իշխանությունը իր դրսի տերերին կկարողանա ապացուցել, որ ամեն գնով ձախողել է այս կամ այլ ցանկացած նախաձեռնություն։

Ըստ էության, քարոզչական տեսակետից էլ դա Նիկոլ Փաշինյանին առավելություն է տալիս ժողովրդին համոզելու, որ իբր իրենք դեմ չեն քվեարկել։ Այս դեպքում որևէ տարբերություն չկա, դեմ կքվեարկեին, ձեռնպահ կքվեարկեին կամ ընդհանրապես չէին քվեարկի։ Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամեն գնով ձախողում են ընդդիմության ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է Արցախի հարցի կամ Հայաստանի անվտանգային խնդիրներին։

Հարություն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular