ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները երկրի պաշտպանության վեց տարբերակ ունեն։ Այս մասին նա ասել է այսօր CNN-ին եւ Reuters-ին տված հարցազրույցում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում էին «ամեն ինչի» և մշակել են երկրի պաշտպանության տարբերակներ։

«Բայց երբ նախօրոք պատրաստվում ես, պետք չէ թշնամուդ նախապատրաստել, որպեսզի նա պատրաստ լինի քո արձագանքին: Այնպես որ, ինձ դուր չեկավ այս իրավիճակը, որ մենք պետք է ամեն ինչ ռիսկի ենթարկենք և ասենք, որ պատրաստվում ենք, «ահա մենք այստեղ այնպես ենք անելու, այստեղ այսպես...»: Մենք ունենք վեց տարբերակ մեր երկրի պաշտպանության համար»,- ասել է Զելենսկին։

Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջել, եթե Դաշինքը չընդունի Ուկրաինային Ռուսաստանի պատճառով։

«Մենք չենք դիմանում, մենք կռվում ենք: Եվ ուկրաինացի ազգը պայքարելու է մինչև վերջ, մինչև իր կյանքի վերջը: Հարցը մեր մասին չէ, հարցն այն է, թե որքան կդիմանա այս (ռուսական - խմբ.) ղեկավարությունը: Մենք պաշտպանվում ենք, որովհետև տանն ենք, մենք պաշտպանում ենք մեր երեխաներին, տանը։ Հանուն մեր երեխաների ապագայի։ Տեսնում եք, որ ոչ ոք այլևս նպատակներ չի ընտրում։ Երեխաներ են մահանում, տասնյակ մարդիկ։ Մենք պաշտպանում ենք մեր ապրելու իրավունքը»,- հավելել է նախագահը։

Զելենսկին նաև կարծում է, որ եթե պատժամիջոցներն ավելի վաղ կիրառվեին, ներխուժում չէր լինի:

«Եվ մենք զգուշացրել ենք և՛ նախագահ Բայդենին, և՛ Եվրամիությանը՝ սահմանեք կանխարգելիչ կերպով, ավելի շուտ պատժամիջոցներ կիրառեք, կտեսնեք, թե ինչպիսին կլինի արձագանքը, ներխուժում չի լինի: Ինձ էլ ոչ ոք չլսեց: Եվ հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում»,- ասել է ուկրաինացի նախագահը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Աշխարհը տեսնում է, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զելենսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular