ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն ցույց է տվել Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «վիրահատական» գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի խաղաղ բնակչությունը ոչ մի դեպքում չտուժի։

Երեքշաբթի օրը Լուկաշենկոն ելույթ ունեցավ Անվտանգության խորհրդի նիստում և քարտեզի վրա հստակ ցույց տվեց հանդիպման մասնակիցներին, թե ինչպես է զարգանում իրավիճակը Ուկրաինայում։ «Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք ռուսներին, նրանք իրականացնում են գործողություն, և ավելին` վիրահատական ​»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Ես Զելենսկուն ասացի, որ ամենավատն այն է, եթե ռուսները դիմանան, դիմանան և հետո, ինչպես ամերիկացիները, անցնեն գորգային ռմբակոծությունների, երբ ամեն ինչ քանդվի, դու չես հասցնի անգամ փախչել Ուկրաինայից»,- հավելել է նա։ Լուկաշենկոյի ելույթի տեսանյութը հրապարակել է «Пул первого» Տելեգրամի ալիքը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում մի քանի հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ Բելառուսի սահմանի մոտ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ 

«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվում էին հարվածել Բելառուսի տարածքում ռուսական զորքերին: <...> Ռուսաստանի կողմից օպերացիա իրականացնելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ կանխարգելիչ հարված է հասցվել այդ ծանր զինատեսակներին, դիրքերին՝ կանխելու սեփական կորուստներն ու ազդեցությունը Բելառուսի վրա»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ նախատեսվում էր օգտագործել Բելառուսում տեղակայված ուժերը՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն իրականացնելու համար։ «Բնականաբար, պետք է օգտագործվեր Բելառուսի տարածքում մնացած զորքերի խումբը, և ես այդ մասին տեղեկացա փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին»,- ասել է Լուկաշենկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular