ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկը բացատրում է, թե ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը և ռուբլու արժեզրկումը Հայաստանի բանկային համակարգի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական  համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից մի շարք հարցերի է անդրադարձել Կենտրոնական բանկը:  ԿԲ-նհայտնում է, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու: ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի:

-Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։

-SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։ ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։

Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները։

-Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։

- Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա։

-Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործարքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։

-Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա։

-Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունություն, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։

- Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա։

-Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։ Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։

-Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա:

- Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկն առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։

- Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա։

-Ապրանքների ֆիզիկական շարժն այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկն ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։

Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա։

-ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով։ Առանձին դեպքերի վերաբերյալ Կենտրոնական բանկն արդեն իսկ հանդես է եկել հստակ հաղորդագրությամբ։ Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular