Մենք չենք կարող ներքաշվել ռազմական հակամարտության մեջ. Վրաստանում պատասխանել են Զելենսկուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեսպանին Վրաստանից հետ կանչելու Ուկրաինայի նախագահի որոշումը անհետևողական է և հուշում է, որ Կիևը ցանկանում է երկիրը ներքաշել պատերազմի մեջ, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Рустави 2»-ը։
«Մենք չենք կարող ներքաշվել ռազմական հակամարտության մեջ: Ուղիղ փորձ [Վրաստանում] եղավ կազմակերպելու կամավորների ուղարկումը հակամարտությանը մասնակցելու համար, դա չստացվեց, և դրան հաջորդեց այս շատ տխուր քայլը»,- ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի որոշումը։
Նրա խոսքով՝ այս քայլն անընդունելի է և չարդարացված՝ հատկապես հաշվի առնելով վերջին օրերին Վրաստանի գործողությունները։ Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հասկանում է, որ Ուկրաինան գտնվում է բարդ իրավիճակում, և Կիևին քննադատելը սխալ կլինի։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Վրաստանից դեսպանին անհապաղ հետ կանչելու մասին՝ «մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հետ կապված դիրքորոշման համար»։ Զելենսկին նշել է, որ ներկա իրավիճակում երկրի դիվանագետները «արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են կայացնում» այն պետությունների նկատմամբ, որոնք «դավաճանել են իրենց խոսքին և միջազգային իրավունքին»։