ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում իրավիճակը դեռ լարվելու է, սա լարվածության նոր կայծ է. Տիգրան Աբրահամյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո ծառայության այսօր տարածած հայտարարությունից տեղեկացանք, որ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ինտենսիվ արկակոծման է ենթարկել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը: Նշվում էր նույնիսկ, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:

Տարածված հաղորդագրությունում, սակայն, մեկ այլ, ավելի ուշագրավ հատված կար. «Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ»:

Հայտարարության այս հատվածը շատ նման էր ապրիլյան պատերազմին նախորդող հաղորդագրություններին: Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել, թե իր դիտարկմամբ ինչի հետեւանք է այս նոր լարվածությունը եւ առաջիկայում այն կարո՞ղ է շատ մեծանալ:

- Պարոն Աբրահամյան, դեռ դեկտեմբերին կանխատեսվել էր, որ հունվարին սահմանին լարվածություն է սպասվում: Կանխատեսումները ցավոք սրտի իրականանում են: Ըստ ձեզ, ինչի՞ հետեւանք է այս նոր լարվածությունը:

- Ըստ այն տեղեկատվության, որ ես տիրապետում եմ, այս պահին իրավիճակը սահմանին կայուն է, վերահսկելի է: Լարվածության այն չափաքանակը, որ ունեցել ենք կիրակի լույս երկուշաբթի գիշերը, այս պահին չկա, այդ լարվածությունը լիցքաթափվել է: Ինչ վերաբերում է անցած մի քանի օրերի հետ համեմատած լարվածության աճին՝ ես կարծում եմ, որ սա հերթական լարվածության կայծ է: Ես չեմ կարծում, որ այս միջադեպը թույլ կտա, որ լարվածությունը շատ աճի: Ասել ենք, որ այս տարվա ընթացքում նմանատիպ միջադեպերը անընդհատ լինելու են, ուստի չեմ կարծում, որ սա անակընկալ է Պաշտպանության բանակի, առաջապահ զորքերի համար: Ըստ էության հակառակորդի քայլերը կանխատեսելի են, սպասելի են: Եթե նկատել եք, վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի առիթներով անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրին՝ արտահայտվեց շատ կոշտ բառապաշարով՝ ցույց տալով, որ վերջին երկու-երեք ամիսներին էականորեն կոշտացրել է քաղաքականությունը բանակցության գործընթացում:

- Ո՞րն է այդ կոշտացման պատճառը. դա կարո՞ղ է լինել այն, որ հայկական կողմը չի վերադարձնում ադրբեջանցի զինվորի դին: Կամ արդյոք սրանով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ստիպել՝ վերադառնալ բանակցությունների սեղան:

- Նախ, բանակցություններից ըստ էության Հայաստանը չի հեռացել, հեռացել է Ադրբեջանը: Երկրորդ, պետք է արձանագրենք, որ որքան բանակցությունների բացակայության պրոցեսը շարունակվի, այնքան Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը աճելու է: Երրորդ. որքան Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լարվի, որքան խնդիրներ առաջանան, անընդհատ հռետորաբանությունը կոշտանալու է: Ես երեք գործոն նշեցի, որոնց պարագայում Ադրբեջանի նախագահը կամ այն պաշտոնյաները, որ իշխանության անունից հանդես են գալիս, կարող են կոշտացնել իրենց դիրքորոշումը: Հիմա տեսանելի է, որ այդ դիրքորոշումը կոշտանում է ոչ միայն  քաղաքական հայտարարությունների առումով, այլեւ քարոզչական մասով: Այն լրատվական խայծերը, որ ադրբեջանցիները կիրառում են մի կողմից միջազգային հանրության, մյուս կողմից ներքին լսարանի վրա, փոխկապակցված են շփման գծում ակտիվացումների հետ:

- Առաջիկայում իրավիճակը մինչեւ որքա՞ն կարող է լարվել:

- Առաջիկայում, պայմանավորված իմ նշած առկա իրողություններով, իրավիճակը տարբեր մասշտաբներով դեռ լարվելու է: Ընդ որում, եթե նկատեցիք, այսօր գիշերը տեղի ունեցած առճակատման ժամանակ կիրառվել են վերջին շրջանի համեմատ շատ մեծ թվով ականանետեր: Ակտիվություն դեռ կտեսնենք նաեւ դիպուկահարների կրակոցների, փոքր հրետանու կիրառման տեսքով: Կլինեն նաեւ դիվերսահետախուզական փորձեր: Այն գործոնները, որոնք  կարող են նպաստել դրան՝ մենք այսօր տեսնում ենք: Առաջիկայում դա կարող է հստակ երեւալ:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular