ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը ձգձգում է Դավիթ Տոնոյանի և «Պատրոն Դավիթի» գործի քննությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, «Պատրոն Դավո» մականունով զենքի մատակարար Դավիթ Գալստյանի, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և  մյուսների գործով դատաքննությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվել է։ Պատճառը գլխավոր շտաբի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի վիրահատությունն է, թեև հստակ է, որ դատական մարմինները վերջին շրջանում փորձում են հետաձգել այս քրեական գործի քննությունը։ Ավելի վաղ հետաձգվել է նույն գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների կալանքի դեմ վերաքննիչ դատարան մակագրված բողոքի քննությունը։ Դավիթ Գալստյանն ու Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մյուսները մեղադրվում են այսպես կոչված «անպիտան հրթիռների» գործով իբր մեծ քանակությամբ ժամկետանց հրթիռներ Հայաստանի պաշտպանության նախարարությանը վաճառելու և 4,7 միլիոն դոլարի խոշոր վնաս հասցնելու մեջ։

Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է, թե այս գործը շինծու է և պահանջել են փորձաքննություն իրականացնել հրթիռների վերաբերյալ։ Ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատախազությունը չէին համաձայնվել փորձաքննություն անցկացնել, ինչը լրացուցիչ կասկածներ է հարուցում նրանց գործողությունների նկատմամբ։ Փաստ է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է ամեն գնով քավության նոխազներ գտնել և նրանց վրա բարդել պատերազմի ամբողջ մեղքը՝ այսկերպ մաքրելով փաշինյանական իշխանությանը։ 

Այդ նույն գործերով է լծված նաև Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը։ Եվ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բազմիցս նշել են, որ դատարանում գործի դատաքննությունը պետք է անց կացնել ոչ թե դռնփակ, այլ դռնբաց դատական նիստում, որպեսզի հանրության համար պարզ լինի, որ իրենք մեղավոր չեն։ Դատավորը այդ հարցի վերաբերյալ ցանկացած միջնորդություն մերժել է։ Դավիթ Տոնոյանի փաստաբաններն էլ խորը կասկածներ ունեն, որ դատական համակարգիչները առգրավելուց հետո գործերի ձեռքով մակագրումը հատուկ է իրականացրել, որպեսզի գործը քննի այնպիսի դատավոր, որը չի հակաճառի իշխանության քմահաճույքներին։ Նրանք նաև դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որի քննությունը սակայն հնարավորինս հետաձգվում է։ Ըստ էության, թե՛ Դավիթ Գալստյանը, թե՛ Դավիթ Տոնոյանն ու մյուսները հանիրավի ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ և ռեալ դատական քննություն այդպես էլ չի իրականացվում։

Տիգրան Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular