ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանի փոխթաղապետը՝ փաշինյանական իշխանության պատկեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրեական քրոնիկոնի մեջ երեկ հրապարակած լուրերում մի տեղեկություն ֆեյսբուքում իսկական իրարանցում առաջացրեց, թեև այնպես չէր, որ կասկածյալի անձը հանրությանը հայտնի չէր։ Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է խիստ և անհանդուրժող լինել թմրամոլների նկատմամբ։ Եվ օրեր առաջ Երևանի Տիգրան Մեծի պողոտայից թմրանյութ պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Ն.Պ-Ն և 42-ամյա Ս.Ս-Ն։

Ն.Պ.-ի մոտ հայտնաբերվել է օգտագործված կաթուցիչ։ Եվ վերջինս հայտարարել է, թե այն գտել է 1 օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց։ Ն.Պ.-ն Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնի Ներսես Պողոսյանը։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ անդամներից է և բազմիցս աչքի է ընկել լպիրշ պահվածքով ընդդիմադիրների, հանրության վերաբերյալ։

Բազմիցս Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակիցներին զգուշացրել էին, այդ անձի հոգեպես անհավասարակշիռ և քրեական հակումներ ունենալու հանգամանքի վերաբերյալ։ Ներսես Պողոսյանը, սակայն շարունակել է պաշտոնավարել։ Ի վերջո գրեթե բոլոր լրատվամիջոցները երեկ տեղեկություն տարածեցին, որ այդ անձը հնարավոր բոլոր թերություններից բացի, նաև կարող է կասկածվել թմրանյութ օգտագործելու կամ պահելու մեջ։ Ըստ էության, Ներսես Պողոսյանը գործող իշխանությունների լավագույն խորհրդանիշն է, իր կերպարով և անձով բնորոշում է, թե ինչպիսին է փաշինյանական իշխանության միջին վիճակագրական պաշտոնյան։

Մարատ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular