ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ և խոշտանգվել, միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ. Ադամ Շիֆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու հերքել այս հարձակումները հրահրելու գործում կառավարության ունեցած դերակատարումը»,- նշել է Շիֆը:

 Նա ցավով է արձանագրել, որ վերոնշյալ դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ հայ բնակչությանը:

«Այսօր շարունակվում  է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ և խոշտանգվել, միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո և մշտական սպառնալիքի տակ են:

Սրանք ագրեսիայի և ատելության անզուսպ աճի հետևանքն են, և սա է պատճառը, որ անկախ նրանից, թե մարդկության դեմ այս հանցագործությունները տեղի են ունեցել մեկ տարի, երեսուն կամ հարյուր տարի առաջ, մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ դրանք չճանաչված մնան: Ավելին, սա է պատճառը, թե ինչու Միացյալ Նահանգները պետք է լիարժեքորեն կատարի աշխարհում ժողովրդավարության ու խաղաղության պաշտպանի իր դերը: Մենք չպետք է դադարեցնենք կոչ անել ապահով ու առանց նախապայմանների ազատ արձակել մնացած հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց, դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ալիևի ռեժիմին և ավելի մեծ ջանքեր գործադրել՝ աջակցելու ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում»,- հայտարարել է Շիֆը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular