ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան հայտնել է ռուսական հրետանու կողմից զորամասի գնդակոծման ժամանակ առնվազն 70 զինվորի զոհվելու մասին (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Սումիի շրջանի Ախտիրկա քաղաքում ռուսական «Գրադ»-ները հարվածել են զորամասին.  ուկրաինացի զինվորների մեջ կան բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, գրում է Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության մամուլի ծառայությունը։

«Առնվազն 70 ուկրաինացի զինվոր է զոհվել Սումիի շրջանի Ախտիրկա քաղաքում ռուսական հրետանու կողմից զորամասի գնդակոծման ժամանակ»,- ասել է Ժիվիցկին։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, հավանաբար ռուս զինվորականները սկսել են վակուումային ռումբեր օգտագործել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զորամասի վրա ընդհանուր առմամբ երեք վակուումային ռումբ է նետվել, փորձագետները տեղում հայտնաբերել են դրանց մնացորդները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular