ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։

«Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում:

«Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular