ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք զուռնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զուռնան լեզվակային փողային երաժշտական ​​գործիք է: Զուռնան իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով է, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից:

Զուռնան հարուստ պատմություն ունեցող գործիք է: Հին Հունաստանում զուռնայի նախորդին անվանել են ավլոս: Այն օգտագործվել է թատերական ներկայացումների, զոհաբերությունների և ռազմական արշավների ժամանակ: Իսկ ավլոս անվանման ծագումը կապված է առասպելական երաժիշտ Օլիմպոսի անվան հետ: Ավլոսը իր ճանաչումն է գտել Դիոնիսոսի մեղեդիների մեջ: Հետագայում այն ​​տարածվել է Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի պետություններում: Այդ պատճառով էլ զուռնան տարածված է Աֆղանստանում, Իրանում, Վրաստանում, Թուրքիայում, Հայաստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում: Զուռնան հանրահայտ է դարձել նաև  Ռուսաստանում, որտեղ այն կոչել են սուռնա: Սուռնայի մասին հիշատակվում է 13-րդ դարի գրականության մասին գրքերում:

Պարսկաստանում  զուռնան օգտագործվել է հնագույն ժամանակներից: Այն ժողովրդականորեն կոչվել է «գարա զուռնա»: Անունը կապված է գործիքի տեսքի և ձայնի հետ: Զուռնա նվագել են հարսանիքների, խաղերի ու մարզական մրցումների, ավանդական ծեսերի ժամանակ:

Ներկայումս զուռնայի նման մի քանի գործիք կա: Դրանցից են Ավլոսը, որը  ստեղծվել է Հին Հունաստանում, և Հոբոյը, որը զուռնայի փոխարինիչն է սիմֆոնիկ նվագախմբերում: Վերջինս ունի մեծ դիապազոն, և  օգտագործվում են քնարական մեղեդիներ նվագելու համար:

Զուռնան պատրաստում են փայտի այնպիսի կարծր տեսակներից, ինչպիսիք են ծիրանենին, թթենին կամ ընկուզենին, իսկ իսկ լեզվակը՝ պիպիչը եղեգից: Զուռնան իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ 

Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում ինչպես տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ։ Ժողովրդական երաժշտության մեջ ելույթ ունենալիս միանգամից օգտագործվում է 2 զուռնա: Նվագելու ձայնը արտադրվում է ռնգային շնչառությամբ: Նվագելու համար գործիքը բերանին է դրվում փոքր թեքությամբ: Կարճ երաժշտության համար երաժիշտը շնչում է բերանով, իսկ երկարի ժամանակ նվագելիս կատարողը պետք է շնչի քթի միջոցով: Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է, հարուստ է ամենատարբեր՝ սկսած մեծ ու փոքր ծավալով ստեղծագործություններից՝ սահարիից մինչև պարեղանակ։  Ներկայումս զուռնան հանդիսանում է նաև փողային նվագախմբի գործիքներից մեկը: Միևնույն ժամանակ, այն կարող է խաղալ մենակատար գործիքի դեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular