ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից նվազել է, ՌԴ-ից արվող փոխանցումների չափը՝ նույնպես․ ԿԲ նախագահի տեղակալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս պահին ռուսական միայն մի քանի բանկ է անջատվել SWIFT-ից, նույնիսկ սանկցիաների տակ հայտնված ոչ բոլոր բանկերն են անջատված այդ համակարգից, ռուսական բազմաթիվ բանկեր գործում են ոչ միայն առանց սանկցիաների, այլ նաեւ օգտվում են SWIFT-ից այնպես, ինչպես նախկինում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների տնտեսական հետեւանքներին։

Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ռուսական ֆինանսական շուկաներում, սարսափելիի եւ նորմալի միջակայքում է։

Հայաստանում գործող միայն մեկ բանկ կա, որը պատժամիջոցների տակ է՝ «ՎՏԲ»-ն, բայց բանկի հայաստանյան մասնաճյուղի՝ «ՎՏԲ Հայաստան»-ի ներքին որեւէ գործարք դրա հետեւանքով չի կարող սահմանափակվել, միայն օտարերկրյա գործարքները, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում։

«Ամերիկյան ընկերությունների միջեւ գործարքներ չեն իրականացվելու, դոլարով ՎՏԲ բանկի միջազգային փոխանցումները որոշակի դժվարություններով եւ այլ օրինական ճանապարհներով կարող են իրականացվել։ Ներքին սպասարկման գործառույթները, ինչպես նախկինում, կատարվելու են»,- շեշտեց ԿԲ ներկայացուցիչը։

Հարցին՝ ինչ ծավալի կլինի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների դերը մեր ՀՆԱ-ում, ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆերներից կախվածության իմաստով վերջին տասնամյակում իրավիճակը բարելավել է։

«Եթե վերջին տարիներին անձնական բնույթի փոխանցումները ՀՆԱ-ի 9% -ն էին կազմում, հիմա դա նվազել է 6%-ի, իսկ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստան եկող տրանսֆերների ավելի քան 70%-ն էր կազմում, հիմա մոտ 40% է կազմում։ Հետեւաբար, ինչ տեղի ունենա այնտեղ, պետք չի նույնչափ ազդեցություն սպասել այսօր»,- ասաց Խաչատրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular