ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի տնտեսությունն արդեն որոշակի իմունիտետ ունի նման պատժամիջոցների նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներ են կիրառվել։

Այս մասին զրուցել ենք տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե կիրառվող ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները ի՞նչ ազդեցություններ են ունենալու Ռուսաստանի Դաշնության վրա` տնտեսագետն ասաց. «Պետք է նկատի ունենալ, որ այդ պատժամիջոցների մի մասը նախկինում կիրառվել է, ուղղակի հիմա ավելի ընդլայնված սպեկտրով է, այս պարագայում Ռուսաստանի տնտեսությունն արդեն որոշակի իմունիտետ ունի նման պատժամիջոցների նկատմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանը, ի տարբերություն այլ պետությունների, էներգետիկ, պարենային ու հումքային անկախության մեծ աստիճան ունի, և պատժամիջոցների ազդեցությունը թե՛ տնտեսության, թե՛ բնակչության կենսամակարդակի վրա այդքան շատ չի զգացվի։ Իհարկե, պատժամիջոցներն ունենալու են իրենց բացասական հետևանքները, սակայն Ռուսաստանի տնտեսությունը չի ցնցվելու կամ ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվելու։ Սկսած անցած տարվա կեսերից կա նավթի գների բավական բարձր դինամիկա, իսկ Ռուսաստանը նավթի խոշոր արտահանողներից է, և այս գործոնի դրական ազդեցության շնորհիվ Ռուսաստանն ունի նաև մեծ աջակցություն արտարժութային մուտքեր ապահովելու, և ցանկացած պահի, եթե ռուբլու խիստ անկում սպառնա, ռուսական բանկը, ինչպես երեկ կատարվեց, արժութային ինտերվենցիաների միջոցով դոլարային այդ մեծ զանգվածը կարող է ներարկել շուկա ու բավարարել բանկերի իրացվելիությունը և խուճապային այդ տրամադրությունները զսպել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular