ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Լապշին. Ադրբեջանը շատ բանով է պարտական ​​Ուկրաինային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru–ն գրում է, որ փետրվարի 25-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ եթերում ասել է. «Այսօր մենք մենակ ենք մնացել, բոլորը վախենում են…»: Նա դա բացարձակապես անկեղծորեն է ասել, բայց մի բանում սխալվել է. Ուկրաինան մենակ է մնացել ոչ թե այդ գիշեր, այլ շատ տարիներ առաջ։ Ափսոսանքով պետք է ասել (և ես անկեղծորեն ասում եմ որպես մարդ, ում ամբողջ ընտանիքը Լվովից է), որ Ուկրաինան ազգային գաղափարի բացակայության, կոռուպցիայի և քաոսի հետ միասին միշտ էլ սխալվել է ընկերներ և դաշնակիցներ ընտրելիս: Երեք ամիս առաջ Ուկրաինայի բոլոր քաղաքները ներկված էին Ադրբեջանի դրոշներով՝ Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով։ Ադրբեջանը ժողովրդավարությունից հեռու երկիր է, վաղուց խեղդված կոռուպցիայի մեջ, որտեղ Ալիևների դինաստիան գրեթե երեսուն տարի թալանում է այդ ամենահարուստ երկիրը, իսկ սանձազերծած սարսափելի պատերազմի արդյունքում հազարավոր հայեր զոհվեցին, տասնյակ հազարներ դարձան փախստական: Եվ դա Ադրբեջանին մատակարարումների, այդ թվում ուկրաինական զենքի պատճառով։ Այո, ոչ միայն Ուկրաինան է զենք մատակարարել Ղարաբաղի պատերազմի ընթացքում,  Պակիստանը, Իսրայելը, Թուրքիան, Բելառուսը և մի քանի ուրիշները ևս աչքի են ընկել։ Ես հասկանում եմ, որ կասեք, որ դա քաղաքականություն է, շատ փող է, և որ Ադրբեջանը պարզապես «վճարել է» ուկրաինական քաղաքների փողոցներում հաղթանակի այդ ամբողջ խայտառակ գովազդի համար։ Համաձայն եմ ձեզ հետ, որ հասարակ ուկրաինացին, անկեղծ ասած, թքած ունի և Ղարաբաղի, և Ադրբեջանի վրա։ Բայց Ադրբեջանը նման ակտիվ աջակցություն չի գտել ոչ մի այլ երկրում, բացառությամբ Թուրքիայի։ «Վճարված» է եղել, թե ոչ, կապ չունի։ Նույնիսկ Ալիևի տակ պառկած Լուկաշենկոն իրեն նման բան թույլ չի տվել փորձելով գոնե ձևի համար չեզոքություն պահպանել։ Եվ ի՞նչ է հիմա։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ օր առաջ Ուկրաինայի երեկվա «հավատարիմ» բարեկամ Իլհամ Ալիևը շտապել է Կրեմլ փոխադարձ աջակցության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու։ Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար մեծապես պարտական ​​է Ուկրաինային, այսօր լռում է, քանի որ թքած ունի Ուկրաինայի վրա։ Զենք ուղարկե՞լ են, «Ղարաբաղի պերեմոգի» համար դրոշակներ ծածանե՞լ են։ Լա՛վ է, ասել է Իլհամ Հեյդարովիչը, իսկ հիմա փաթաթիր քեզ զուգարանի թղթի մեջ ու գցիր գիտես թե որտեղ։ Ահա թե ինչ է նա փոխանցում: Իսկ որտե՞ղ է «նվիրված» բարեկամ Թուրքիան իր «բայրաքթարներով»։ Այո՛, նույն տեղում, որտեղ Ադրբեջանն է, նրանք Ուկրաինայի վրա թքած ունեն, չեն միջամտելու, բացարձակապես ոչ մի բանով չեն աջակցելու։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեծ ողբերգություն է: Դա սարսափելի է, ես հրաժարվում եմ դրան հավատալ: Դա չպետք է տեղի ունենար: Ցավում եմ, որ Ուկրաինան կրկին մենակ մնաց, թեև դա բացարձակապես կարելի էր կանխատեսել տեսնելով, թե ինչ է կատարվում այս գեղեցիկ երկրի հետ տասնամյակներ շարունակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular