Լավրովի՝ Ժնև այցի վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված դիմումն արդյունք չի տվել. ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ժնև այցի հնարավորության վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարությանը ուղղված դիմումը արդյունք չի տվել: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է ԵՄ երկրների կողմից ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի փակման պատճառով:
ՌԴ ԱԳ նախարարը պատրաստվում էր Ժնևում մասնակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին: