ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կպաշտպանենք դաշնակցային տարածքի յուրաքանչյուր թիզը». ՆԱՏՕ-ն ավելացնում է Ուկրաինային օգնության ծավալները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Ես հենց նոր զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ»,- ասվում է գրառման մեջ։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժեղացնում են Ուկրաինային աջակցությունը։ Խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների, հակատանկային զինատեսակների, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնության մասին է։

Դրան հաջորդող գրառմամբ էլ Ստոլտենբերգը նշել է, որ խոսել է Լիտվայի նախագահի հետ՝ քննարկելով
«Ռուսաստանի անխոհեմ ներխուժման հետևանքները»:

«ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է մեր պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում և պատրաստ է անել ավելին։ Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի և դաշնակցային տարածքի յուրաքանչյուր թիզը»,- գրել է գլխավոր քարտուղարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular