ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրական պաշտոնյան՝ ընդդեմ ֆեյսբուքյան Հայաստանի․ ստոր արշավի իրական պատճառները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում պատասխանատու որոշ պաշտոններ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ ֆեյսբուքի էջերն ու լայքերը և վիրտուալ կոմֆորտ իրականությունը: Այս արձանագրումն արել է Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով իր դեմ վերջին օրերին գործող վարչախմբի սանձազերծած նոր հակաքարոզչությունը։

Իշխանական քարոզչամեքենան, նշենք, այս օրերին ակտիվորեն տեղեկություններ է տարածում՝ իբր Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և այդ էջի գաղտնաբառերը չի փոխանցում նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանին։ Թաթոյանը, նախ շեշտում է, որ նոր պաշտպանին են փոխանցել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը: Խնդիրը զուտ տեխնիկական է։ Թեև հանրային հեռուստաընկերությունն ու այլ իշխանական ԶԼՄ-ներ տարփողում են, թե ֆեյսբուքյան էջը ստեղծվել է հարկատուների փողերով, Թաթոյանը պնդում է, որ երբ ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, ՄԻՊ էջ չի եղել առհասարակ։

«Ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ»,- գրում է Թաթոյանը։

Նրանից առաջ, հիշեցնենք, ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Անդրեասյանը, ով արդարադատության նախարար է աշխատում գործող վարչախմբի մոտ։ Պաշտոնավարումն ավարտելուց հետո Թաթոյանն այլևս կաշկանդված չէ օրենքով, կարող է և պարտավոր է վերհանել գործող վարչախմբի բոլոր ապօրինությունները։ Տևական ժամանակ իշխանական քարոզչամեքենան օգտվում էր այդ պարտադրանքից, ցեխ է արձակել ՀՀ միակ արդյունավետ աշխատող, արցախցու ու սյունեցու խնդիրները ներկայացնող, հասարակ մարդկանց իրավունքները պաշտպանող պաշտոնյայի դեմ։ Այս անգամ էլ, թերևս, փաշինյանական վարչախմբին ու իր սպասարկուներին թվացել է, թե կարող են անպատիժ և անարձագանք ցեխարձակումներ իրականացնել, սակայն հանդիպել են Թաթոյանի կոշտ արձագանքին։

«Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը»,- նկատել է Թաթոյանը:

Գոռ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular