Հայաստանը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱմբողջ աշխարհում այսօր բարդ իրավիճակ է։
Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
Հարցին, թե աշխարհաքաղաքական այս շրջանում Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ վիճակում է հայտնվել` քաղաքագետն ասաց. «Հայաստանը, դժբախտաբար, կանգնած է ծանր մարտահրավերների առաջ, ոչ միայն Հայաստանը, ընդհանրապես, բոլոր այն երկրները, որոնք ռեսուրսների ու սուբյեկտայնության պակաս ունեն, կանգնած են շատ բարդ երկընտրանքի առաջ։ Որովհետև մի կողմից բոլորիս համար ակնհայտ է, որ կա Մոսկվայի ճնշումը, մյուս կողմից՝ կա ցանկությունը՝ հնարավորինս չեզոք դիրք ունենալ աշխարհաքաղաքական այս հակամարտության մեջ։ Հայաստանի արտգործնախարարության լակոնիկ հայտարարությունը հույսեր է ներշնչում՝ իշխանությունը հասկացել է, որ չեզոքություն պետք է պահպանել, բայց ես լավատես չեմ։ Ցավոք սրտի, Հայաստանի սուբյեկտայնության էական սահմանափակումն ինձ թույլ չի տալիս լավատես լինել, ու չեմ կարծում, որ իշխանությունը նման կոնֆիգուրացիայով կարող է մինչև վերջ դիմակայել ճնշումներին։ Դրա համար պետք է, որ երկրի ներսում բարիկադները վերացվեն, քաղաքական ուժերը կարողանան կոնսենսուսի գալ գոնե արտաքին քաղաքական մի քանի սկզբունքային հարցերի շուրջ։ Այսինքն՝ իշխանությունը պետք է կարողանա քաղաքական ու հանրային երկխոսության միջավայր ձևավորել երկրում, ինչն առայժմ չեմ տեսնում»։
Սոնա Գիշյան