ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատասխան տալ իր գործողությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար՝ նախքան Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար Ռուսաստանին պատասխանատվության կանչելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

Զախարովան, մասնավորապես, նշել է, որ դաշինքի երկրները պետք է պատասխան տան իրենց «ռազմական արկածների» և  Ուկրաինայի իշխանություններին Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորմանը խրախուսելու ուղղությամբ անգործության համար։

Նա նաև ընդգծել է, որ դաշինքի ներկայացուցիչները կեղծավոր են, երբ ասում են, որ «եվրոպական մայրցամաքում խաղաղության հիմքը էապես քանդվել է»։

«Ո՞ւմ ձեռքով է սա արվում: ՆԱՏՕ-ի երկրնե՞րը չէին, որ լուռ հետևում էին, թե ինչպես է ԱՄՆ-ն ոչնչացնում Հակաբալիստիկ հրթիռների սահմանափակման մասին պայմանագիրը: Նրանք մի կողմ կանգնեցին, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից»,- շեշտել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular