ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանք չկա, աշխատավարձը՝ ցածր, հարկեր են բարձրացնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ հերթական բողոքի ակցիան է իրականացվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդները, ովքեր դժգոհում են ԱՊՊԱ-ի թանկացումից,  հերթական բողոքի ակցիան կիրականացնեն:

Փետրվարի 27-ին՝ կիրակի օրը, ժամը 15:30-ին նրանք հավաքվելու են Շահումյան հրապարակում:

«Համոզված եմ՝ բոլորն են մտահոգ այս հարցով ու անպայման կկանգնեն մեր կողքին՝ պահանջելով ականջալուր լինել մեր հորդորին, որն է՝ ԱՊՊԱ-ի վերին շեմի անհիմն բարձրացումը»,- նշում են վարորդները:

«Փոխհատուցումները նորմալ չեն հաշվում, դրա գինն էլ թող բարձրացնեն: Հերիք չէ՝ ժամերով սպասում ենք ԱՊՊԱ-ի գալուն, մի բան էլ վնասը գնահատում են՝ որքան ուզում են: Աշխատանք չկա, աշխատավարձը՝ ցածր, հարկեր են բարձրացնում: Ավելի լավ է՝ ճիշտ գնահատեն վնասի չափը. հաճախորդի շահերը ոչ մի անգամ չեն պաշտպանում ապահովագրական ընկերությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից Գևորգ Սարգսյանը:

Խաչատուր Գասպարյանն էլ այլ կարծիք ունի. «Ընդհանուր ապրանքների ու ավտոպահեստամասերի թանկացման ֆոնին՝ տարվա կտրվածքով 1000-3000 դրամը  նորմալ է»,- նշեց նա:

Ապահովագրական բյուրոն իր հերթին՝ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ապահովադիրների 85 տոկոսի՝ Բոնուս-Մալուս ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվողների փաստացի ապահովագրավճարը ավելանում է 1500-3000 դրամով։

Ապահովադիրների փոքր մասի՝ բարձր և միջին ռիսկային խմբում գտնվող 15 տոկոս ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի ավելի շատ։ Փոքր վնասով պատահարների դեպքում ապահովագրավճարն ավելի քիչ է բարձրանալու, քան նախկինում։ Մինչև 100.000 ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար, որոնք կազմում են ընդհանուր պատահարների շուրջ 50 տոկոսը, ապահովադիրները կստանան ավելի բարվոք 3 մալուսային դաս՝ նախկին 4 մալուսային դասի փոխարեն։ Մեկ պատահարի դեպքում, նույնիսկ, եթե այդ պատահարի արդյունքում պատճառված վնասը 1 մլն 800․000 դրամից ավելի է կազմում, բազիսային ապահովագրավճարը միանգամից չի բարձրանում 300%-ով, այն կարող է ավելանալ նվազագույնը՝ 9, իսկ առավելագույնը՝ 150%-ով։

300% ապահովագրավճարը մարտի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս սանդղակի ամենաբարձր մալուսային դասում գտնվող Ապահովադիրների նկատմամբ, ինչը նշանակում է, որ 300%-ից ավելի ապահովագրավճարի բարձրացում ԱՊՊԱ համակարգում նախատեսված չէ։ Ամենաբարձր մալուսային դասը հասանելի է ԱՊՊԱ պատահարներում բազմակի անգամ մեղավոր կողմ լինելու դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular