ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար թանկ են Հայաստանի և Ադրբեջանի հետ մեզ կապող հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն «Արմենպրես» գործակալության հետ զրույցում խոսել է Ուկրաինայի շուրջ իրադարձություններից ու մեր տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցությանը։


- Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին կա մտավախություն, որ Ադրբեջանը, օգտվելով իրադրությունից, կարող է լարել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանն արդյոք դիտարկում է Բաքվի կողմից նման քայլի հնարավորությունը և ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում՝ թույլ չտալու Հարավային Կովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալը:

- Դուք լավ գիտեք, որ մեզ համար թանկ են երկու երկրների հետ մեզ կապող հարաբերությունները և դրանք դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում պահպանելու անվտանգությունն ու խաղաղությունը: Հատկապես այն պատճառով, որ դա թույլ է տալիս Ռուսաստանին միջնորդի դեր խաղալ արդեն առկա ու ի հայտ եկող խնդիրների կարգավորման գործում:

Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, այդ թվում և սահմանային հարցերի կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը: Բնականաբար, շատ կարևոր է, որ այս ջանքերը ամրապնդվեն երկու կողմերի քաղաքական կամքով, նրանց պատրաստակամությամբ՝ փոխընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ որոնելու հարցում: Երևանի ու Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք դրա շուրջ:

Եվ իհարկե, մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան: Դրա երաշխավորը մեր դաշնակցային հարաբերություններն են, մեր երկրների՝ դրանք խորացնելու ու ամրապնդելու ուղղվածությունը:

- Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները ու ռուսական արժույթի արժեզրկումը ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:

- Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ճանաչում միակողմ պատժամիջոցները: Մենք դրանք համարում ենք անօրինական և միազգային իրավունքի ոգուն ու տառին հակասող, համաձայն որի՝ հարկադրանքի մեթոդներ կարող է ձեռնարկել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Դրա հետ մեկտեղ, ռուսական տնտեսական ու ֆինանսական համակարգի ղեկավարությունը, սթափ գնահատելով «պատժամիջոցային ցասումը», որում գտնվում են շատ արևմտյան քաղաքական գործիչներ, ժամանակին ձեռնարկել են համապատասխան հակաքայլեր: Կայուն բանկեր, առևտրային և ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգեր, ներմուծման փոխարինման ակտիվ աշխատող ծրագիր. շատ բան է արվել տարիների ընթացքում՝ այն պահից ի վեր, երբ արևմտյան գործընկերներն առաջին անգամ պատկերացրին, թե ի զորու են ստիպել մեզ պատժամիջոցների ճանապարհով հրաժարվել սեփական ազգային շահերը պաշտպանելու սուվերեն իրավունքից: Միայն հիշեցնեմ, որ Վաշինգտոնի կողմից վերջերս ընդունած պատժամիջոցների փաթեթը դարձավ արդեն «հետհոբելյանական» 101-րդը: Եվ այս ուղղությամբ դեռ շատ բան է արվելու:

Մշակված գործիքակազմը վերաբերում է նաև մեր օտարերկրյա գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունների պաշտպանությանը, հատկապես նրանց հետ, ում հետ մեզ միավորում են ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմները։ Ի դեպ, խորհրդանշական է, որ «պատժամիջոցների ցասման» նոր փուլը համընկավ Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հաջող նիստի հետ, որում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մ.Վ. Միշուստինը հայտարարեց նոր ինտեգրացիոն նախագծի՝ «Եվրասիական ագրոէքսպրես»-ի մասին, որը նախատեսված է մասնակից երկրների միջև պարզեցնելու և արագացնելու լոգիստիկ ընթացակարգերը գյուղատնտեսական ապրանքների առևտրի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular