ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին ներքաշում են ճահճի մեջ․ տարածաշրջանին առաջիկայում «սառը օրեր» են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջ թափով շարունակվում է արդեն երրորդ օրը, ռուսական զինված ստորաբաժանումները ընդհուպ մոտեցել են Կիևին, և Ուկրաինայի պարտությունը օրերի, եթե ոչ՝ ժամերի հարց է։ Արևմուտքը, որ Ուկրաինային ահռելի քանակությամբ զենք և ֆինանսական միջոցներ է տրամադրել, այժմ ընդամենը հերթապահ հայտարարություններով և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով ավելի է սրում իրավիճակը։ Ուկրաինայի հետ կատարվողը ևս մեկ ապացույց է, թե ինչպես են գերտերություններն օգտագործում փոքր երկրների պոպուլիստ իշխանություններին՝ նրանց միջոցով կրակից շագանակներ հանելու, մրցակիցներին էլ ճահիճը ներքաշելու համար։ Թեպետ ՌԴ դեմ որոշ պատժամիջոցներ ծիծաղ են հարուցում, ինչպես Եվրատեսիլից զրկելը, փաստ է, որ պատժամիջոցների մեջ մասը ծանր տնտեսական հետևանքներ են ունենալու թե՛ Ռուսաստանի, թե՛ վերջինիցս կախված պետությունների համար։ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն այդ հաղթանակը ծանր գնով է տրվելու։

Ըստ ամենայնի, Ուկրաինան կդառնա նոր Աֆղանստան Ռուսաստանի համար, իսկ ՌԴ թուլացումը այս պահին ձեռնտու է միայն Արևմուտքին։ Իհարկե, ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները բնավ չեն տուժում, տուժում է միայն ուկրաինացի ժողովուրդը, որն իր կաշվի վրա է զգում պատերազմի բոլոր դառնությունները։

Նույնպիսի իրավիճակ էր նաև 2008 թվականին, երբ Արևմուտքը, փաստացի, մենակ թողեց Վրաստանին Ռուսաստանի դեմ։ Եվ այսօր բոլորովին զարմանալի չէ Վրաստանի իշխանությունների ողջամիտ պահվածքը, երբ հրաժարվեցին մասնակցել ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Ի դեպ, այդ հայտարարությունից հետո սրվել է ներքաղաքական իրավիճակը Վրաստանում, արևմտամետ ընդդիմությունը փորձում է բողոքի ակցիաներ սադրել։

ՌԴ դեմ պատժամիջոցներից տուժելու է նաև Հայաստանը։ Հայաստանի իշխանությունն ու առաջատար ընդդիմադիր ուժերը, իհարկե, գտնվում են ռուսական ազդեցության տակ, առայժմ քաղաքական լուրջ ճնշումներ չկան՝ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հարցով։ Սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի ՀՀ գործող վարչախմբին նաև դա պարտադրվի։ Դրանից հետո արդեն ՀՀ դեմ ևս պատժամիջոցներ ներդնելը ընդամենը տեխնիկայի հարց է։ Այլ հարց է, թե ինչ ծանր տնտեսական հետևանքներ այդ հանգամանքը կունենա Հայաստանի շարքային քաղաքացու վրա։

Արամ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular