ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում սառը պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտները տեսնելու ենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում կատարվող ռազմական գործողությունների ֆոնին փորձագիտական շրջանակները նշում են, թե նոր աշխարհակարգի ձևավորում է տեղի ունենում։

Այս թեմայի մասին զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ գործընթացներ են աշխարհում ընթանում` միջազգայնագետը պատասխանել է. «Աշխարհակարգը դե ֆակտո վաղուց է ձևավորվել, հիմա, ըստ էության, արդեն վերջնական ավարտուն տեսքի է գալիս, վերջնականապես ձևավորվում է եռաբևեռ աշխարհը, իսկ այդ բևեռները Ռուսաստանն են, ԱՄՆ-ն ու Չինաստանը»։

Հարցին, թե արդյոք Ուկրաինական դեպքերով աշխարհակարգի ձևավորման ավարտը կտրվի` Սուրեն Սարգսյանն ասաց. «Այնպես չէ, որ կավարտվի, իհարկե, սա լինելու է շարունակական գործընթաց, բայց մենք տեսնում ենք, որ եռաբևեռ աշխարհը, որը դեռ տասը տարի առաջ կարող էր տեսական թվալ, այսօր արդեն իրականում գոյություն ունեցող փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն աշխարհի բոլոր պետությունները»։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը որ ՌԴ նախագահն ընտրել է կանխամտածված պատերազմը, և, որ տեղի ունեցողի միակ մեղավորը Ռուսաստանն է միջազգայնագետն ասաց. «Բնական էր, որ բացասական էին արձագանքելու, տպավորություն է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին դեմ է գնացել։ Բնականաբար լինելու են կոշտ արձագանքներ, պատժամիջոցներ, և նոր սառը պատերազմը կարող ենք այլևս իրողություն համարել և առաջիկայում սառը պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտները տեսնելու ենք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular