ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե ի՞նչ դիրք գրավեն. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Նման գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե ի՞նչ դիրք գրավեն: Ապագայում այդ տարօրինակ անորոշությունն ավելի ցցուն է դառնալու: Առայժմ դեռ պաշտոնական կարծիք չեն հայտնել տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Այդ անորոշության ձգձգումն առնվազն հարցեր է առաջ բերելու մեր ռազմավարական դաշնակցի մոտ (եթե արդեն չի բերել): Փաստացի, այսօրվա լռությունը, որակազրկում է մեր անորակ և քաղաքականապես տգետ «իշխանություններին»` մեր դաշնակցի աչքերում:

Ռուսական խաղաղարար առաքելությունը փաստացի այսօր մարտական խնդիր է լուծում Արցախում` պաշտպանելով մեր հայրենակիցներին վերջնական հայրենազրկումից:

Եթե չլիներ հիմնականում Ռուսաստանի գործոնը, թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ներխուժած կլիներ Սյունիք:
Բացի այդ, 44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի:
Պատճառներ շատ կարելի է թվել:

Եվ վերջապես, չէ՞ որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մեզ համար միշտ եղել է անքննելի ու կարևոր, ինչը կիրառվեց Դոնբասի պարագայում:

Դաշնակցային հարաբերությունները միշտ փոխադարձ են լինում: Մեր առանցքային դաշնակիցն այսօր պատերազմի մեջ է հայտնվել ուկրաինական իշխանությունների արկածախնդիր և պոպուլիստ քաղաքականության արդյունքում:

Յուրաքանչյուր պետության անվտանգային շահերը կարևոր են այնքան, որ նույնիսկ Ուկրաինայի դաշնակիցներն են հասկանում Ռուսաստանի գործողությունների լրջությունը ու պատրաստ չեն ռազմական հակամարտության դուրս գալ վերջինիս դեմ:

Այս պայմաններում, մեր ոչ ադեկվատ «իշխանությունների» անորոշ կեցվածքը, վաղը կարող է վատ անդրադառնալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների` հետևաբար նաև Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular