ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Ադրբեջանը հիմա դաշնակիցներ են. Ուկրաինան կապ չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը ցույց է տալիս հարաբերությունների անցումը նոր մակարդակի։ Այն, որ կողմերը հանդիպման ժամանակ քննարկելու են տարածաշրջանի հարցերը, նախօրոք հայտնի էր,  թեմաներից մեկը «Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումն» էր։ 2020 թվականին ստորագրած Եռակողմ հայտարարությունը, որը դադարեցրել էր պատերազմը, դարձել է հակամարտության կարգավորման հիմնական փաստաթուղթը: Իսկ մինչ այդ «եռանկյունին» ավելի քան երկու տասնամյակ դիվանագետները քննարկել են խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, սակայն գործընթացը հանդիպումներից այն կողմ չի անցել, և ռազմական գործողությունների ավարտից հետո իրադարձությունների զարգացումը, արդեն փաստացի առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի են։ Բայց Երևանը ընկել է բուռն քաղաքական գործընթացների տենդի մեջ. այնտեղ համաձայնագիրը համարվում է դե ֆակտո հանձնում և չի ընկալվում որպես առևտրային ուղիները զարգացնելու հնարավորություն։ Արդյունքում հիմա Մոսկվան ու Բաքուն են հիմնականում ներգրավված նոր կապերի ստեղծման մեջ։

 Այնուամենայնիվ հանդիպման քաղաքական ֆոնը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ Ալիևի այցից մեկ օր առաջ Կրեմլը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ Բանն այն է, որ մինչ այդ 2022 թվականի հունվարին, նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով Ալիևը աշխատանքային այցով Կիևում էր։ Դա Ադրբեջանի ղեկավարի առաջին այցն էր հետմայդան Ուկրաինա, որն այդ երկիրը համարում է իր ռազմավարական գործընկերը, և դա ուղղակիորեն է գրված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ Ադրբեջանից բացի նման կարգավիճակ ունի նաև Թուրքիան։ Բաքուն ուներ և ունի հստակ սահմանված տնտեսական շահեր ուկրաինական տափաստաններում, քանի որ նախկին ուկրաինական ԽՍՀ-ն ադրբեջանական արտադրանքի համար կարևոր արտահանման շուկա է: Կիևի Բաքվի հետ համագործակցությանը տված կարևորության մասին է վկայում այն ​​փաստը, որ Զելենսկին, ով նոր էր նախագահ ընտրվել 2019 թվականին, SOCAR-ի բենզալցակայանում ճաշակել էր դոներ քյաբաբ (շաուրմա): Գյանջացի Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովը կապված է «Լուկոյլ-Ուկրաինա» ընկերության հետ՝ նրա հայրն է ղեկավարում այն, իսկ կրտսեր եղբայրը ղեկավարում է SOCAR-ի ուկրաինական մասնաճյուղը։ 2021 թվականին Գերագույն Ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի դեմ բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ նրա ընկերությունը դուրս է մղվել շուկայից, և նրա տեղը զբաղեցրել է ադրբեջանական կառավարում ունեցող Coral Energy-ը: Բաքուն մտադիր է ընդլայնել համագործակցության շրջանակները Ուկրաինայի  հետ։ Ադրբեջանը մտահոգված է իր պարենային ապահովմամաբ, և երկու երկրների միջև առևտրի կենտրոնացումը վառելիքի և էներգետիկայի ոլորտից տեղափոխվել է դեպի սննդի արտադրություն և գյուղատնտեսություն: Երևի այդ պատճառով էլ Պուտինի և Ալիևի հանդիպումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, որ Ադրբեջանը չի բարեկամանում որևէ մեկի հետ ընդդեմ ուրիշի։ Ընդ որում եթե Բաքվի արտաքին քաղաքականության մեջ «բազմաուղղվածության» հետքեր փնտրենք, ապա դրանք բավականին են։ Այսինքն Բաքվին կարելի է համարել արտաքին քաղաքականության պրագմատիկ կուրսի հետևորդ, որը, ընդ որում, վերագրվում է հենց Մոսկվային։

Ռուս կովկասագետ Նուրլան Գասիմովը ukraina.ru-ին տված իր մեկնաբանության մեջ նշել է, որ ներկա իրադարձությունն ամփոփում է հարաբերությունների զարգացման այն բոլոր փուլերը, որոնք անցել են կողմերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ի վեր։ «Ավելի որոշակիություն կլինի, կապերն իսկապես ռազմավարական են դարձել։ Բայց դժվար թե այն հասնի հարաբերությունների այնպիսի մակարդակի, ինչպիսին Մոսկվան ունի Երևանի հետ. Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի կազմում է և Ռուսաստանի պաշտոնական ռազմական դաշնակիցն է։ Բայց միևնույն ժամանակ, Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունը չունի նույն բնույթը, ինչը առկա է Մոսկվայի և Անկարայի միջև, որտեղ համագործակցության հետ մեկտեղ կա նաև մրցակցություն։ Եթե ​​Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակասություններ կան, ապա դրանք կհարթվեն»,- պարզաբանել  է նա։ Մասնավորապես, Կրեմլում հանգիստ են վերաբերվում Անկարայի հետ Բաքվի սերտ կապերին և Ուկրաինայի հետ Ադրբեջանի համագործակցությանը։ «Պուտինն ընդգծել է, որ եթե ինչ որ մեկը ցանկանում է աշխատել Ուկրաինայի հետ, ապա Մոսկվայում դրա դեմ որևէ բողոք չկա»,- ասել է զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարին անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, որի մասին նա բացահայտորեն է խոսում, մասնավորապես ռուս խաղաղապահների կարգավիճակի մասով։ Ըստ ամենայնի, այդ հարցերը քննարկվել են փակ դռների հետևում, ենթադրել է Գասիմովը։

Քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը Ukraine.ru-ին տված մեկնաբանությունում նշել է, որ իրադարձությունների նախապատմությունն է դեռևս որոշում հանդիպման երանգը։ «Ադրբեջանը 1990-ականներից ի վեր Թուրքիայի հետ սկսել է զարգանալ ռազմական և քաղաքական համագործակցությունը, սակայն Բաքուն բավական գործնական հարաբերություններ ունի նաև Մոսկվայի հետ, և Ադրբեջանը ինտեգրվում է ռուսական տնտեսության մեջ։ Պուտինն ու Ալիևը նաև գործընկերային հարաբերություններ ունեն, Ադրբեջանի նախագահն իր ռուս գործընկերոջն ընկալում է որպես արդյունավետ քաղաքական մենեջեր, որի հետ համագործակցությունն օգտակար է։ Եվ դա հատկապես այն դեպքում, երբ հետխորհրդային տարածքում պետք է որոշես կամ կոշտ դեմ ես Մոսկվային, կամ չեզոք և պահպանում ես քո շահերը։ Բաքվի ընտրությունն ակնհայտ է՝ Ալիևն իրեն թույլ է տվել կոշտ հակաարևմտյան հռետորաբանություն և ճնշում է գործադրել արևմտյան հիմնադրամների և իսլամիստների վրա,- նշել է Աթաևը,- այսինքն Ռուսաստանն ու Ադրբեջանը, արտաքին աշխարհի հետ երեք տասնամյակ անկախ հարաբերություններ կառուցելուց հետո դաշնակից են դարձել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular