ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական զինտեխնիկա է մտնում Կիև՝ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար. ՆԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիև է մտնում ուկրաինական ռազմական տեխնիկա՝ քաղաքի պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունից։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն ասել է․ «Այժմ ուկրաինական ռազմական տեխնիկան մտնում է Կիև՝ կազմակերպելու քաղաքի պաշտպանությունը»։

Նա դիմել է կիևցիներին՝ խնդրելով չնկարահանել և չտեղադրել տեղեկատվություն ցանցում սարքավորումների տեղաշարժի մասին։

Դենիսենկոն հիշեցրել է, որ իևում արդեն 18000 ավտոմատ է բաժանվել կամավորներին, ովքեր ցանկանում են պաշտպանել մայրաքաղաքը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ Կիևում դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացվել և մաքրվել են։

Կիևում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, թեև լարվածությունը պահպանվում է։

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևը թևակոխել է պաշտպանության փուլ, իրավիճակը բարդ է, հակառակորդը ցանկանում է ոչնչացնել մայրաքաղաքը։

«Քաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։ Այժմ որոշ հատվածներում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսների դիվերսիոն խմբերը։ Ցավոք սրտի, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն թափանցել են Կիև։ Թշնամին ցանկանում է մեզ ծնկի բերել և կործանել»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular