ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ և թուրք բանագնացները հանդիպեցին․ մանրամասները գաղտնի են պահվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարությունները կրկին նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց պատրաստակամությունը: Պաշտոնական հաղորդագրություններում շատ քիչ մանրամասներ կան, միայն նշվում է, որ հատուկ ներկայացուցիչները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել լիարժեք կարգավորմանը միտված համատեղ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։ Կողմերը, սակայն, չեն հստակեցնում, թե ինչ քայլերի մասին է խոսքը:

Հայ-թուրքական կարգավորումը, հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից և Հայաստանի համար ստեղծված աննպաստ իրադրության պայմաններում, չափազանց նուրբ թեմա է, և իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը հենց իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Ռուբինյանին է վստահել բանակցությունները։ Փաշինյանն ինքը բազմիցս նշել է, թե չի վստահում կադրային և հմուտ դիվանագետներին, որոնք իրենից ինչ-ինչ տեղեկություններ են թաքցնում։ Փոխարենը, այժմ ՀՀ իշխանություններն են թաքցնում տեղեկությունները հանրությունից, և կատարված իրողությունների մասին հայտնի է դառնում միայն պոստ-ֆակտում։ Թեպետ, հայկական կողմը շարունակում է պնդել, թե որևէ նախապայման չկա, Թուրքիայի նախագահի և պաշտոնական այլ շրջանակների հայտարարությունները փաստում են, որ Թուրքիան հստակ նախապայմաններ է դրել, իսկ գործող փաշինյանական վարչախումբը գլխիկոր դրանք ընդունում է ի գիտություն։

Թուրքիայի նախագահը Վիեննայի հանդիպումից առաջ հայտարարել էր՝ կարող են բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, Անկարան գոհ է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար կամք է ցուցաբերում, և ակնկալում են, որ հայկական կողմը կշարունակի իր դրական մոտեցումը: Պաշտոնական Երևանը նաև ընդգծել էր՝ այս հանդիպման արդյունքներից է կախված մարտի 11-13-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը։ Այս միջոցառմանը Թուրքիան հրավիրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին: Դեռևս հստակ որևէ տեղեկություն չկա՝ կմասնակցի՞ հայկական կողմը, թե՞ ոչ։

Լևոն Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular