ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կրթության նախարարությունում այնքան են տարված արտաքին քաղաքականությամբ, որ մոռացել են երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներին հայտնել է, թե ինչ լեզուներ են սովորելու երեխաները նոր ծրագրի շրջանակներում, եթե այն իրականացվի։

Նախարարությունն առաջարկում է սովորել վրացերեն, պարսկերեն, ինչպես նաև թուրքերեն և ադրբեջաներեն: Այդ կետը ներառված է Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ​​ծրագրում: Դումանյանը նաև հայտարարել է, որ շատ քաղաքացիներ զարմացած են ադրբեջաներեն լեզուն սովորելու ծրագրից, բայց դա, ըստ նրա, ընդամենը տարածաշրջանային մշակույթին ծանոթանալու գործընթաց է և ոչ ավելին։ Ավելի վաղ այդ հարցով խոսել էր նաև փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել էր, որ պարզապես անհրաժեշտ է իմանալ հարևանների մասին։ Ընդ որում, այս տարի, ամենայն հավանականությամբ, Հայաստանում երկտարեցիները շատ կլինեն։ Իրոք, չնայած այն հանգամանքին, որ դպրոցները խնդրել են թույլատրել անցում հեռավար ուսուցման, կառավարությունը միշտ չէ, որ ընդառաջել է նրանց։ Աշակերտների ծնողներն ու շարքային քաղաքացիները չեն հասկանում, թե ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում այդ լեզուների ուսուցումը մտցնել դպրոցներում այն դեպքում, որ այնտեղ արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ կան։

«Արդյո՞ք ադրբեջաներենն ավելի կարևոր է, քան հայ գրականությունն ու լեզուն»,- իրենք իրենց հարց են տալիս քաղաքացիները։ Ըստ ամենայնի, հանրապետության իշխանությունը քաղաքացիներին նախապատրաստում են տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանի հաստատմանը։ Վերջերս նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր կոչ արել քաղաքացիներին պատրաստվել հայկական շուկայում թուրքական լոլիկի հայտնվելուն։

Այնուամենայնիվ, հարցը, թե ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները կրկին ջերմ ու վստահելի հարաբերություններ կառուցելու, մնում է բաց։ Ի վերջո, համարյա ամեն օր փոխհրաձգություններ են գրանցվում հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular