ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը զգուշացրել է Զելենսկու կառավարությունը տապալելու Պուտինի փորձերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Ուկրաինայի մայրաքաղաքը եւ տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ Այս մասին նա ասել է CBS New-ին տված հարցազրույցում։

Պետքարտուղարը խոստովանել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը «անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ» եւ «կարող է հայտնվել շրջափակման մեջ»: Ռուսական զանգվածային ներխուժումը, ըստ Բլինքենի, «շարունակվում է եւ սպառնում է Կիեւին եւ Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներին»:

Բացի այդ, Բլինքենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահը «կփորձի» տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ Այնուամենայնիվ, պետքարտուղարն ընդգծել է, որ այն բոլոր գործողությունները, որոնք Պուտինը ձեռնարկել է 2014 թ․ ի վեր, երբ նա բռնակցեց Ղրիմը եւ թույլ տվեց ռուսամետ անջատողականներին գրավել Արեւելյան Ուկրաինայի մի մասը, Պուտինը հասել է միայն նրան, որ «լիովին վանել է ուկրաինացի ժողովրդին Ռուսաստանից»։

«Հիմա ուկրաինացիների 90 տոկոսը, այսպես ասած, «զզվում է» Ռուսաստանից եւ, իհարկե, ատում է նախագահ Պուտինին։ Ենթադրում եմ, որ նրանք կդիմադրեն իրենց ինքնիշխանությունից, անկախությունից զրկելու  ցանկացած փորձի»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ «Ուկրաինայի ժողովրդավարությունը եւ անկախությունը կհաղթեն»։ 

NBC News-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանը կդիմի ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված ուղղակի սպառնալիքներին, Բլինքենն առաջարկել է «լսել անձամբ նախագահ Պուտինի ասած խոսքերը»:

«Նա ծրագրում էր [ներխուժումը] ամբողջ ընթացքում: Մենք ամեն ջանք գործադրել ենք նրան  այս ընթացքից հետ պահելու համար։ Բայց պարզ է, որ նա դա վաղուց էր ծրագրում, եւ դա շատ ավելին է, քան ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված սպառնալիքը»,- ասել է նա։

Բլինքենը նշել է, որ պատժամիջոցների նոր փուլը, որն ԱՄՆ-ն ընդունել է եվրոպացի գործընկերների եւ դաշնակիցների հետ համաձայնեցված, «լուրջ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»։

«Այժմ 10 խոշորագույն ֆինանսական ինստիտուտներ, որոնց պատկանում է Ռուսաստանի բանկային ակտիվների մոտ 80 տոկոսը, չեն կարողանա գործարքներ կատարել ԱՄՆ դոլարով եւ մասամբ եվրոյով։ Սա շատ լուրջ հետեւանքներ կունենա»,- ընդգծել է պետքարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular