ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի «յուրաքանչյուր թիզ հողը» պաշտպանելու պատրաստակամության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ հողը։ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահի ելույթը Twitter-ում հեռարձակում է Սպիտակ տունը։

«ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը: Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից կկատարի իր պարտավորությունները [Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի] 5-րդ հոդվածով», - ասել է Բայդենը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցում և չի մասնակցի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտությանը, իրենք զորքեր չեն ուղարկի Ուկրաինա։ Նրա խոսքով՝ ինքը թույլատրել է լրացուցիչ ամերիկյան զորքեր ուղարկել Գերմանիա։

Բայդենը նաև ասել է, որ Ռուսաստանը «դաժան հարձակում է գործել ուկրաինացի ժողովրդի վրա՝ առանց պատճառի, հիմնավորման կամ անհրաժեշտության»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Բայդենը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում Ուկրաինային ընդունելու ցանկություն չունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular