ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքանո՞վ են ճշգրիտ կորոնավիրուսի արագ թեստերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aif.ru-ն գրում է, որ պոլիկլինիկաներում ՊՇՌ թեստ հանձնելու համար պետք է երկար հերթ կանգնել (հաճախ դա տեղափոխվում է փողոց), իսկ կոմերցիոն կլինիկաներում թեստի գինը սկսվում է 1500 ռուբլուց։ Բայց դեղատանը 600-900 ռուբլով կարելի է արագ և առանց տանից դուրս գալու օգտագործման էքսպրես թեստ գնել և պարզել մրսածությու՞ն է, թե՞ կորոնավիրուս: Ըստ DSM Group-ի, 2022 թվականի հունվարին հինգ անգամ ավելի շատ նման թեստեր են գնվել, քան 2021 թվականի հունվարին։

Հնարավո՞ր է վստահել նման թեստերին և կատարել էքսպրես հետազոտություն COVID-19-ի «իրական» հայտնաբերման համար:

Ինֆեկցիոն բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պոզդնյակովն ասել է, որ եթե ​​ներկայիս արագ թեստերը համեմատենք համաճարակի սկզբում հայտնվածների հետ, ապա, իհարկե, դրանք ավելի ճշգրիտ են դարձել։ Նրանց հայտարարված արդյունավետությունը միջինում կազմում է 70-80% (կախված թեստային համակարգից): Ամենաթանկարժեքներն աշխատում են իմունոքրոմատոգրաֆիայի սկզբունքով և, որպես կանոն, ունեն ավելի բարձր զգայունություն, այսինքն՝ ավելի հավանական է, որ վիրուսը հայտնաբերվի նմուշում անգամ ցածր կոնցենտրացիայի դեպքում։ Այնուամենայնիվ, բացասական արդյունքի խնդիրը դեռ գոյություն ունի: Էքսպրես թեստն ունի զգայունության ավելի ցածր սահման, որը շատ ավելի բարձր է, քան ՊՇՌ թեստի դեպքում, և նմուշում վիրուսի ցածր կոնցենտրացիայի դեպքում թեստը այն չի արձանագրում: Եթե ​​կան կորոնավիրուսի ախտանիշներին նման ախտանիշներ, և էքսպրես թեստը ցույց է տվել բացասական արդյունք, ապա կա հավանականություն, որ այն կարող է անվստահելի լինել։ Այս դեպքում կարելի է վստահել միայն դրական արդյունքին։ Բացի դա կեղծ բացասական արդյունք կարող է տալ նաև սխալ պահված կամ սխալ հավաքված նմուշը։ Ուստի, նախքան հետազոտություն կատարելը, անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել այն ճիշտ օգտագործելու հրահանգները։

Եթե ​​մարդը պատվաստված չէ (կամ գտնվում է հիվանդության ծանր ընթացքի վտանգի տակ), շփվել է վարակված անձի հետ և ունի COVID-19-ի ախտանիշներ, բայց արագ թեստի բացասական արդյունք է ստացել, ապա ավելի լավ է, լրացուցիչ անցել ՊՇՌ թեստ: Հակառակ դեպքում ժամանակին օգնություն չստանալու վտանգ կլինի։ Եթե հիվանդի հետ շփումից անցել է մեկ շաբաթից ավելի, և որևէ ախտանիշ չկա, ապա, ամենայն հավանականությամբ, կարելի է վստահել արագ թեստի բացասական արդյունքին: Բացի այդ, արագ թեստի արդյունքը հիվանդության բացակայության փաստագրական ապացույց չէ: Էքսպրես թեստերը կարող են հաշվի առնվել անաշխատունակության թերթիկի բացման դեպքում, բայց չեն կարող հիմք հանդիսանալ այդ փաստաթուղթը տրամադրելու համար, հատկապես ախտանիշների բացակայության դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular