ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագիծը բերել Ազգային ժողով ու տապալել, երբ կա անվտանգային սպառնալիք, անհեռանկարային է և մեր շահերից չի բխում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմիացավ ընդդիմադիր պատգամավորների առաջարկին՝ դատապարտելու «Շուշիի հռչակագիրը»։

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին,թե ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները` նախկին պատգամավորն ասաց. «Իրականում չգիտեմ՝ որքանով են ծանոթ այդ հռչակագրի տեքստի ամբողջական տարբերակին բոլոր այն պատգամավորները, որոնք որոշել են կամ չեն որոշել մասնակցել այդ նիստին։ Այդ հռչակագրում հստակ կան այն նպատակները, որոնք այդ երկու պետություններն իրենց առջև դրել են, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ հստակ ներկայացնելով տարածքային հավակնություններ՝ նաև ներկայացնելով ծրագիր առ այն, որ պետք է վերացնեն հայկական մշակութային ժառանգությունը։ Այսինքն, այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր, արձանագրված է այդ հռչակագրով, որն ուղղակի պոպուլիստական նպատակներով ստորագրված թուղթ չէ։ Դա ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ։ Եվ հենց այդ կոնտեքստում պատահական չէ, որ դրանից մոտ մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ անց Ռուսաստանի հետ է կնքվում ռազմաքաղաքական փոխգործակցության հուշագիր։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, իմ ուշադրությունը գրավեց, որ արտախորհրդարանական որոշ ուժեր այդ հռչակագրին անդրադարձել են, հայտարարության տեքստերով հանդես են եկել։ Այստեղ խնդիրն այն է, որ այս հարցում խորհրդարանում պետք է լիներ որոշակի կոնսենսուս։ Այսինքն՝ նախագիծը բերել Ազգային ժողով ու տապալել, դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետությունն այս ամենի հետ կապված դիրքորոշում չունի։ Ուստի, եթե գործընթացը սկսվում էր, դա պետք է սկսվեր ներքին համաձայնություններով, որովհետև նախկինում եղել են այդպիսի դեպքեր։ Բայց բերել ու ուղղակի տապալել՝ փոխադարձ մեղադրանքների հերթական շղթան ներկայացնել, երբ ունես անվտանգային նման սպառնալիք, անհեռանկարային է և մեր շահերից չի բխում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular